Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին համաձայնության են եկել երեխաների նկատմամբ ժամանակավոր խնամքի հարցում
ՖՈՏՈԼրագրողները տեղեկացել են, որ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին համաձայնության են եկել երեխաների նկատմամբ ժամանակավոր խնամքի հարցում։ Լրատվամիջոցներին հասանելի դարձած դատական փաստաթղթերում ասվում է, որ երեխաները կմնան մոր մոտ։ Հայրը կշարունակի հոգեբանի մոտ այցելել երեխաների հետ, ինչպես նաև կկարողանա միայնակ այցելել նրանց ամեն շաբաթ։ 52-ամյա դերասանը նաև ստիպված է լինելու մասնակցել թերապիայի և թմրամոլության անալիզներ հանձնել։ Երեխաները կշարունակեն իրենց անհատական կոնսուլտացիաները մասնագետների հետ։
Համաձայնությունը նախկին ամուսինների միջև կայացել է այն բանից հետո, երբ ՀԴԲ-ն դադարեցրել է Բրեդ Փիթի՝ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով հետաքննությունը։ Բրեդ Փիթը վերադարձել է իր գործունեությանը և սկսել է հայտնվել իր նոր ֆիլմի պրոմոշրջագայություններին։