Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երկրաշարժ» ֆիլմի դերասանները` 1988-ի աղետի եւ նկարահանմանը ստեղծված մթնոլորտի մասին

ՖՈՏՈ

1988թ-ի դեկտեմբերի 7-ից անցել է 28 տարի, սակայն Սպիտակի երկրաշարժից մնացած ծանր հիշողությունները դեռեւս թարմ են, հատկապես, այն վերապրած հայերի համար:

Այսօր` դեկտեմբերի 7-ին, կայացած ասուլիսի ժամանակ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի դերասաններ Հրանտ Թոխատյանը, Արման Նավասարդյանը, Արմեն Մարգարյանն ու Տաթեւ Հովակիմյանը խոսեցին ֆիլմի եւ աղետից մնացած սեփական հիշողությունների մասին.

«Դեկտեմբերի 8-ին օգնություն ցուցաբերելու նպատակով Կամերային թատրոնի գործընկերներիս հետ այցելեցինք Գյումրի: Այնտեղ վերադարձանք նաեւ դեկտեմբերի 29-ին` հեքիաթի հերոսների կերպարներով, որ ինչ-որ կերպ կարողանայինք ուրախացնել երեխաներին: Բայց հասկացանք, որ շատ ծանր է: Դերասաններից շատերը վերադարձան ավտոբուս... Որպես Ձմեռ պապ` մնացի մենակ երեխաների հետ: Դա իմ խաղացած ամենադժվար դերն է եղել»,-հիշում է Հրանտ Թոխատյանը:

Դերասան Արման Նավասարդյանն այդ շրջանում մանկապարտեզ էր հաճախում.

«Հիշում եմ, թե ինչպես ցնցվեց մանկապարտեզի շենքը, մենք մտանք սեղանի տակ: Իսկ երբ մեզ դուրս բերեցին, երկնքում ահռելի քանակությամբ ուղղաթիռներ տեսանք: Չէիք հասկանում, թե ինչ էր կատարվում...»:

Երկրաշարժն այդ ժամանակ անհասկանալի երեւույթ էր նաեւ Արմեն Մարգարյանի համար.

«Դպրոցի բակում մի ահռելի ծառ կար, որը հանկարծ սկսեց շարժվել, մտածեցինք կենդանանում է»:

Ի տարբերություն ավագ գործընկերների` Տաթեւ Հովակիմյանը աղետի մասին լսել է միայն ականատեսների պատմածներով, սակայն ըստ նրա` նկարահանման հրապարակը միանգամից տրամադրել է, որ վերապրի այդ կործանարար աղետը.

«Ստեղծագործական խումբը 200 հոգով կարողացան այնպիսի լռություն ստեղծել, որ ես միանգամից զգացի, որ գտնվում եմ կյանքի ու մահվան կռվի մեջ»,-ասում է երիտասարդ դերասանուհին:

Սպիտակի երկրաշարժի մասին պատմող առաջին ֆիլմի մասին կարծիքները տարբեր էին, ինչը Հրանտ Թոխատյանը բնական է համարում, սակայն կինոնկարը հուզել է նկարահանված բոլոր դերասաններին` թե հայ, թե օտարազգի.

«Յուրաքանչյուր նկարահանում ավարտում էինք մեկ րոպե լռությամբ: Այս ֆիլմն, իսկապես, հարգանքի տուրք էր մեր դժբախտության զոհերին»,-ասում են դերասանները:

 

Սյունե Առաքելյան

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ