Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանի ինֆորմացիոն–էներգետիկ դաշտերի կապը նրա կառավարման մոդելի հետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մեր հյուրն է պատմաբան, էզոթերիկ Գուրգեն Կարապետյանը.
 
– Պարոն Կարապետյան, պետականության մոդելը կարո՞ղ է համընդհանուր լինել բոլոր ժողովուրդների համար:
 
– Պետականության որևէ մոդել հնարավոր չէ, որ նույնությամբ համապատասխանի նաև մեկ այլ ազգության: Ասենք ամերիկյան մոդելը հիասքանչ է ամերիկացիների համար: Որովհետև այն ոչ թե ստեղծեց Ջեֆերսոնը, այլ իրականում ստեղծվեց ամերիկյան հայրերի կողմից: Նրանք ցույց տվեցին, թե ինչպես պետք է ապրել:
 
Այդ իսկ պատճառով այս պետությունը բավականին կայուն է, և քանի դեռ գործում են այդ հիմնարար կետերը, ԱՄՆ–ը գոյություն կունենա:
 
 
Եվ երբ ամերիկյան պետական մոդելը տեղափոխում են այլ երկրներ, վերջիններս ընկնում են սարսափելի վիճակի մեջ, պարզապես քանդվում են: Դա նույնն է` սմոքինգը հագցնես աֆրիկացուն, ով պետք է բարձրանա ու բանանի ծառից բանան քաղի:
 
 
– Բայց մենք մշտապես մտածում ենք մեր Սահմանադրությունը և, ընդհանրապես, օրենսդրությունը համապատասխանեցնել այս կամ այն երկրում եղածին, կամ ընդօրինակել պետության նրանց կառուցվածքը:
 
– Բանն էլ հենց այդ է: Իսկ հարց տանք` ի՞նչ է Սահմանադրությունը: Կան երկրներ, որ ընդհանրապես այն չունեն: Եվ կարևորը հիմնարար օրենքների խտացված փաթեթ ունենալ–չունենալը չէ: ԱՄՆ Սահմանադրությունը ընդամենը երեք էջ է: Եվ որքան Սահմանադրության փաթեթը հաստ է, այնքան այն կտրված է բուն տարածքից և բուն ժողովրդից: Ասածիս լավագույն ապացույցը մեր Սահմանադրությունն է: Քիչ է մնում մեջը նաև գրեն, որ նեգրերին և ամերիկյան հնդիկներին տրվում է նույն իրավունքը, ինչ սպիտակներին:
 
– Դուք դա ծաղրանքով եք ասում, բայց մեր երկրում մշակվում է հենց Խտրականության մասին օրենք: Նախագիծը պատրաստ է, մի երկու տարի առաջ բուռն քննարկվում էր:
 
– Այո, հենց այդ է, որ կա: Մինչդեռ մենք պետք է ստեղծեինք մեր անհատականությանը և հոգեկերտվածքին համապատասխանող հիմնարար օրենքներ: Եվ, ցավոք, շատ վաղուց է, որ շեղվել ենք այս ճանապարհից: Ավելին` արդեն քանի հարյուրամյակ է, ինչ մենք ընդամենը գոյապահպանության խնդիր ենք լուծում: Իսկ գոյապահպանության խնդիր լուծող համակարգը դատապարտված է ոչնչացման: Որովհետև եթե համակարգը իր առջև խնդիր չի դրել զարգանալ ու առաջ գնալ, ապա նրա համար լավագույն տարբերակը ոչնչանալն է նեխել–փտելու ճանապարհով:
 
 
– Եվ ի՞նչ. Դուք պարզե՞լ եք, թե մեր նախնիներն ինչպիսի պետական կառույցի մեջ են ապրել: Ո՞րն է պետականության մեր մոդելը:
 
– Հայկական համակարգը, որը և տրամաբանական է, նախ պետք է համապատասխանի ավելի մեծ` համամարդկային համակարգին: Ուստի` ի՞նչ է սպասվում համամարդկային կառավարման մոդելին: Այն կենտրոնացված պետականության մոդելից անցնելու է ցրված պետականության մոդելին: Ստեղծված է Եվրամիություն, որտեղ, փաստորեն, իշխող ժողովուրդներն ունեն ձայն այդ միության մեջ, իսկ ենթակա ժողովուրդները զրկված են ձայնից: Օրինակ` նորմանները, բասկերը և այլն:
 
Մինչդեռ պատմական զարգացման գործընթացներն այլ ուղղությամբ են գնում: Ժողովուրդների սոցիալական պահանջմունքները բավարարող ներկա համակարգերը պետք է քանդվեն և առաջ մղվեն ազգային ծրագրերի իրականացման խնդիրները: Այսինքն` պետք է ստեղծվեն այն միավորները, որոնք միայն ու միայն կարող են գոյություն ունենալ տարածքային կառավարման մոդելով:
 
Արդեն իսկ մեր ասածի նախադրյալները կան: Օրինակ, Ֆրանսիայում լավ հիմքերի վրա է դրված համատիրությունների գաղափարը: Դրանք չշփոթենք մեր համատիրությունների հետ, երբ պետությունը պարզապես իր պարտականությունները գցում է բնակիչների վրա: Դրանք ունեն տնտեսական, քաղաքական որոշիչ դերակատարում երկրի մեջ:
 
Ինչպես այլ երկրներում է, մեր երկրում էլ այսօր որոշակի նախաձեռնողների կողմից փորձ է արվում ներդնել քաղաքացիական սեփականության գաղափարը: Ի դեպ, այս գաղափարի կիրառումը լավագույնս կարելի է տեսնել Ալյասկայում, որտեղ նավթարդյունաբերողները եկամուտներից որոշակի քանակություն փոխանցում են Ալյասկայի քաղաքացիներին: Այսինքն` մարդիկ դառնում են սեփականատեր:
Սրանք առաջին ծիլերն են, որոնք հուշում են, թե համամարդկային զարգացումն ինչ ուղղությամբ է շարժվելու:
 
Սրան զուգահեռ, ամեն մի էթնոս կունենա կառավարման մոդելի իր առանձնահատկությունը: Խոսենք Հայաստանի մասին: Նախ շեշտենք, որ մոդելն ամբողջությամբ կգործի, եթե հայրենիքն ամբողջական է, կտրտված մասեր չունի: Նույնը` եթե օրգանիզմը կորցնում է իր օրգանները, չի կարող առողջ լինել: Մեր հայրենիքն այսօր ամբողջական չէ: Այդ է պատճառը, որ մեր ժողովուրդն ունի բավականին բարդույթներ: Քանզի մեր ինֆորմացիոն–էներգետիկ դաշտերը ամբողջական ինֆորմացիա մեզ չեն տալիս:
 
Սակայն այս տարածքը, որ մենք ներկայում ապրում ենք, Յոթնակնին է: Լինելով ամբողջի մաս, կրկին ամբողջ է: Ունի իր ինֆորմացիոն–էներգետիկ դաշտերը` հանձինս Սյունիքների: Մեծ Սյունիքի` Զանգեզուրի և փոքր Սյունիքի` Ղարաբաղի: Բայց ոչ միայն այն Ղարաբաղի, ինչ մենք ազատագրել ենք: Չարդախլուն ևս պետք է ներառվի: Որովհետև մեր ուժային դաշտի կենտրոնը Չարդախլուում է:
 
Տրված է, որ Հայաստանում պետք է գործի միայն ու միայն համատիրությունների վրա հենված պետական հին մոդելը: Երբ ինչպես քաղաքում, այնպես էլ շրջաններում, ստեղծվում են համատիրություններ: Վերջիններս ունեն տնտեսական բացարձակ անկախություն: Իսկ խնդիրները լուծվում են համատիրության ընդհանուր ժողովում: Այնպես չէ, ինչպես հիմա է. հողի, ծածկի համար համայնքն է պատասխանատու, բայց, չգիտես ինչու, շենքի առաջին հարկերը պետության կողմից վաճառված են մասնավորին: Մինչդեռ այդ գումարները պետք է գան համայնքին` ո’չ պետությանը: Այս դեպքում, ունենալով տնտեսական շահագրգռվածություն, համայնքը կհետաքրքրվի, թե ով է իր ղեկավարը, այսինքն` վերջինս կգտնվի համայնքի խիստ հսկողության տակ:
Խնդիր է նաև համայնքների միջև ընկած տարածքների տիրապետման հարցը: Դրանց` միջշենքային տարածությունների սեփականատերը կրկին համատիրությունն է: Փաստորեն մասնավոր սեփականություն չկա, չի լինում. անհատն ընդամենն ունի իր անձնական օգտագործման տարածքը: Մեր գյուղն էլ է ապրել նույն տրամաբանությամբ` ժամանակին 8–15 տարին մեկ հողի վերաբաշխում է տեղի ունեցել` ըստ ընտանիքի անդամների քանակի:
 
Քանի որ տիրապետում են նաև միջհամայնքային տարածությունները, ուստի նույն այդ համայնքները ստիպված են իրենք էլ միավորվել: Առաջանում է համայնքների միություն: Այն ղեկավարում է համայնքների միության ղեկավարների ընդհանուր ժողովը, որն էլ ընտրում է իր ղեկավարին: Ղեկավարը կատարում է այն որոշումները, որոնք ընտրել է փաստորեն համայնքի կամ համատիրությունների ղեկավարների ժողովը:
 
Այս դեպքում, ինչպես համայնքի ղեկավարի ընտրությունը, այնպես էլ նրա գործունեության վերահսկողությունը կատարվում է ներքևից վերև, և` ոչ հակառակը:
Ապա միավորվում են համայնքի ղեկավարների ընդհանուր ժողովները: Ստեղծվում է շրջանային համայնքների ընդհանուր ժողով` իր ղեկավարով: Այսպես բարձրանում է. ապա` գավառային, ապա` մարզային: Եվ արդյունքում ձևավորվում է Հայաստանի ֆեդերատիվ պետությունը` իր ուժային, զգացումային և մտավոր երեք մասերով:
Գլխավոր օրենքը հետևյալն է` ունենք ազգային սեփականություն, որը ոչ ոք չի կարող օտարել ազգից: Այսինքն` ոչ ոք իրավունք չունի ստորագրել մի թուղթ, թե մեկ մետր հող տրվելու է ուրիշին: Խոսքը նաև Արևմտյան Հայաստանի մասին է: Այսինքն` մենք չենք ճանաչում մեր հողերի զավթումն այլոց կողմից ու մեր հայրենիքի պառակտումը:
Արդյունքում ձևավորվում է համահայկական համայնքների համատիրության նախագահի պաշտոնը: Եվ երբ նախագահը փորձում է սխալ քայլ անել, միանգամից ամենաստորին համայնքները գումարում են իրենց ժողովները և պատգամ ուղարկում կատարվող քայլերի վերաբերյալ: Ընդամենը մի քանի ժամում կարող է նախագահը փոխվել: Եվ համահայկական համայնքների նախագահ է ընտրվում մեկ ուրիշը, ով կկատարի մարդկանց պատգամը:
 
– Այս մոդելը եղե՞լ է և գործե՞լ է մեր երկրում:
 
– Եղել և գործել է հին Հայաստանում: Շումերական արձանագրություններում, որոնք գրավոր առաջին տեղեկություններն են Հայաստանի` Արատտայի պետության վերաբերյալ, խոսվում է կառավարման այս ձևի մասին: Եվ այն հասել է մինչև Արշակունիների կառավարման ժամանակաշրջանը:
 
 
Ի դեպ, կառավարման այս մոդելում կարևոր տեղ ունի նաև աշխարհաժողովը: Հասարակության բոլոր դասերի` քաղաքի բնակչության, գյուղացիության և սեպուհականության (սեպուհները` սեպ բառից: Տարածքների կառավարիչների կրտսեր որդիներն են, որոնք սեպի նման աշխատող դասին բաժանում են կառավարող դասից) ներկայացուցիչները, ինչպես նաև` նախարարներն ու բդեշխները գումարում էին ընդհանուր ժողով: Իսկ արքան հանդես էր գալիս որպես ժողովի քարտուղար: Նա իրավունք ուներ ձայն տալ, ձայնից զրկել: Աշխարհաժողովի որոշումը կատարվում էր անվերապահորեն, բոլորի կողմից: Այդ թվում` նաև տեղական կառավարիչների: Սրանք երկրի հիմնական` տարեկան որոշումներն էին, ըստ էության:
 
Եվ երբ արդեն մեր երկրում վերացվեցին աշխարհաժողովները, եկավ քրիստոնեությունը, ժողովները դարձան եկեղեցական ժողովներ: Ու ձևավորվեցին դասակարգերը, և պետությունն էլ դարձավ դասակարգային:
 
– Իսկ այս մոդելն ինչքանո՞վ է համահունչ ներկա ժամանակներին:
 
– Խոսքը չի վերաբերում տառացի կրկնությանը: Մենք պետք է շարժվենք հիմնական տրամաբանությամբ: Մեր առջև խնդիր դնենք տվյալ հայեցակարգը և նրան տանք համապատասխան կառուցվածք` միս ու արյուն:
 
Գոհար Սարդարյան
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը