Չեմպիոնների լիգա. Մեսին գերազանցեց Ռաուլի ռեկորդը
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, մասնակցելով Հռոմի «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղին, դարձավ այդ մրցաշարում 100 հանդիպում անցկացրած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
Սեպտեմբերի 16-ին Հռոմում կայացած խաղի օրը Արգենտինայի հավաքականի ավագը 28 տարեկան ու 84 օրական էր: Նա գերազանցեց իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլին, որը Չեմպիոնների լիգայում 100 խաղի սահմանագիծը հատել էր 28 տարեկան 239 օրականում, գրում է Mister Chiping-ը:
Լիոնել Մեսին 2004-ին է նորամուտը նշել Չեմպիոնների լիգայում եւ մինչեւ օրս մասնակցել է 11 մրցաշարերի: Անցկացրած 100 խաղերում արգենտինացին դարձել է 77 գոլի եւ 22 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաեւ 4 անգամ հռչակվել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



