Բանկեր կան, որոնք դաժանորեն վերցնում են ամեն ինչ. Գագիկ Մակարյան
ՎԻԴԵՈԱյսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան-քննարկումը, այս անգամ՝ «Վարկավորման հիմնախնդիրները և վարկային բեռի թեթևացման հրամայականը» թեմայով:
Քննարկման բանախոսներից խոսքով հանդես եկավ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Իր ելույթում խոսելով վարկավորման խնդիրների մասին, նա նշեց, որ բանկերը դաժանորեն, մինչև վերջին կոպեկը տանում են վարկառուներից:
«Անցած տարի 10029 ընկերություն լուծարվել է, որոնցից 9349 անհատ ձեռնարկատեր են, մնացածը՝ ՍՊԸ-ներ: Հայաստանում չունենք այն առողջացման հիմնական մոդելը, որով կտրվի երկրորդ հնարավորություն՝ բիզնեսը զարգացնելու համար»,- իր խոսքում ասաց Գագիկ Մակարյանը:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



