Սեպտեմբերի 18-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի ՀՀ նախագահի նախաձեռնած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը (քննարկման շարունակություն):
Նշենք, որ այսօր ավելի վաղ ԱԺ պատգամավորների շրջանում ստորագրահավաք էր սկսվել այդ օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու համար:



