Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փոքր ժամանակ երազում էի զորավար դառնալ. Կարեն Բոթոյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում  ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը:

Ինչպե՞ս կբնութագրե՞ք ձեզ:

 Ընդհանրապես դժվար է ինքդ քեզ բնութագրելը, սովորաբար շրջապատիդ մարդիկ դա ավելի հեշտությամբ են անում, բայց, այնուամենայնիվ, ունեմ մի քանի կոնկրետ հատկանիշներ, որոնք հեշտությամբ կարող եմ թվարկել` աշխատասեր եմ, նպատակասլաց, ընկերասեր ու պունկտուալ:

Աշխարհը, կյանքը եւ դուք:

Ինչպես յուրաքանչյուրը, այնպես էլ ես այս կյանքում ունեմ առաքելություն, նպատակներ, երազանքներ…. Սիրում եմ կյանքը, սիրում եմ աշխարհը: Ապրում եւ աշխատում եմ այնպես, որ կյանքն ու աշխարհը ավելի գեղեցիկ, ավելի լուսավոր ու գունեղ դառնան:

Սկզբունքներ, որոնք խախտել եք:

Ամեն անգամ, ինչ-որ բան անելուց առաջ, մի պահ կանգ եմ առնում… Արդյունքում դեռ չեմ անցել իմ սկզբունքների վրայով…

Կարգախոսը:

«Հերոսին ստեղծում է պատահականությունը, առաքինի մարդուն` ամենօրյա կամքը» կամ «Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ»:

Առավելություններ եւ թերություններ:

Բնականաբար կան: Մարդը հետաքրքիր ու ընկալելի է դառնում հենց իր առավելությունների  եւ  թերությունների շնորհիվ: Ես դրանց մասին երբեք չեմ բարձրաձայնում, ավելի հետաքրքիր է, երբ ուրիշներն են դրանք քեզ մոտ հայտնաբերում:

Ձեր խոցելի կողմերը:

Չգիտեմ` դա խոցելի կողմ կարելի է համարել, թե ոչ, բայց այնուամենայնիվ նշեմ: Խոցելի եմ զգացմունքային հարցերում, երբ ավելի շատ առաջնորդվում եմ խղճով, քանի որ միշտ չէ, որ կարիք կա ամբողջապես մեկնաբանելու այն, ինչ անում ես, եւ միշտ չէ, որ ուրիշները ճիշտ են մեկնաբանում արարքներդ:

Ինչի՞ համար եք զղջում:

Այն, ինչ մինչ այժմ արել եմ` չեմ զղջում, բայց, իսկապես, զղջում եմ չարած բաների համար:

Ինչո՞ւմ եք ամենաշատը ձեզ մեղադրում:

Սիրում եմ մարդկանց օգնել, բայց հաճախ նաեւ չեմ կարողանում: Նման դեպքերում ինձ մեղադրում եմ: Իսկ ամենաշատը ինձ կմեղադրեմ, եթե հնարավորություն ունենամ ինչ-որ մեկին օգնելու, նրա կյանքում ինչ-որ բան դեպի լավն ու լուսավորը փոխելու, բայց չանեմ դա:

Ի՞նչ ստեր եք հաճախակի ստիպված ասել:

Ես երբեք ստիպված չեմ լինում սուտ ասել:

Ի՞նչ կփոխեիք ձեր մեջ:

Հիմա` ոչինչ: Փոփոխությունների անհրաժեշտությունը պետք է պայմանավորված լինի ժամանակի հրամայականով:

Ամենաշատը ինչի՞ց եք վախենում:

Ես կասեի ումից: Ամենաշատը «վախենում» եմ երկերեսանի ու նենգ մարդկանցից:

Զայրանում եք, երբ…

Մեր իրականության մեջ կան մարդիկ, ովքեր իրենց միտումնավոր դնում են ապուշի տեղ, ու երկար ժամանակ նորից միտումնավոր դուրս չեն գալիս այդ կարգավիճակից: Զայրանում եմ, երբ հանդիպում եմ նման իրավիճակին, իսկ նման իրավիճակների պակաս մեզանում չկա:

Զարմանում եք, երբ…

Զարմանում եմ գիտատեխնիկական այնպիսի նվաճումներից, երբ առաջին հայացքից թվում է, թե դրա ստեղծման մեջ մարդկային գործոնը բացակայում է:

Ձանձրանում եք, երբ…

Երբ ամեն ինչ դառնում է միապաղաղ ու անգույն:

Հուսահատվում եւ հիասթափվում եք, երբ…

Դեռ չեմ ունեցել նման զգացողություն: Բնավորությամբ թույլ մարդիկ են հուսահատվում եւ հիասթափվում:

Հպարտությունը…

Հպարտությունը մի հոգեվիճակ է, երբ կարողանում եմ նպաստել ընտանիքիս, հայրենիքիս ու ժողովրդիս հաջողությունների, առաջընթացի ու զարգացաման գործում:

Ուրախությունը…

Ուրախությունը դրսեւորումն է երջանկության զգացումի, ամեն գեղեցիկ, լավ ու բարի իրադարձությունների, ամեն մի ուրախալի տեղեկության, որոնք պարուրում են հաճելի էմոցիաներով, հոգիդ լցնում բերկրանքով:

Տխրությունը…

Տխրությունը ուրախության բացակայությունն է:

Հոգսերը…

Հոգսերը ոչ այլ ինչ են, քան մարդուն ողջ կյանքում ուղեկցող խնդիրներ, որոնք երբեք չեն վերջանում: Կարեւոր չէ, թե դու ով ես, ինչ սոցիալական դիրք ունես, միեւնույն է` հոգսեր ունես եւ միշտ էլ կունենաս:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Մեծ պարտություն, որպես այդպիսին, չեմ ունեցել, իսկ ամենամեծ հաղթանակս թերեւս 25 հազար մեր հայրենակիցների վստահության քվեին արժանանալն էր: Ժողովրդի վստահությանն ու գնահատականին արժանանալը ինձ համար մեծ հաղթանակ է:

Հաջողության հասնելու ձեր բանաձեւը:

Սիրել ու հարգել մարդկանց, գնահատել նրանց, աշխատել մարդկանց կյանքը դեպի լավը փոխելու համար: Այս ամենի համար պետք է լինել աշխատասեր, սկզբունքային եւ հետեւողական, պետք է պարզապես ամեն նոր օր լինել ավելին, քան նախորդ օրը:

Երբեւէ ամաչե՞լ եք ձեր արածի կամ ասածի համար:

Երեխա ժամանակ դպրոցում, բակում, բնականաբար, չարաճճիություններ էի անում: Երբ դրա համար ինձ նախատում էին, ամաչում էի: Բայց երիտասարդության այս ողջ ժամանակահատվածում չեմ արել կամ ասել որեւէ բան, որի համար կամաչեմ: Բնույթով կոռեկտ ու չափավոր եմ:

Ամենահամարձակ քայլը:

Քաղաքականություն մտնելու եւ քաղաքականությամբ զբաղվելու որոշում ընդունելն էր: Ես շատ լավ գիտակցում էի այն մեծ պատասխանատվությունը երկրի, ժողովրդի առաջ, որը վերցնում էի ուսերիս վրա:

Ամենամեծ նյութական հարստությունը, որ ունեք:

Ամենամեծ հարստությունը իմ ընտանիքն է, իմ բալիկը, նյութականը ոչինչ է այդ արժեքների համեմատ:

Ձեր երջանկությունը ի՞նչ գույն ունի:

Աշխարհի բոլոր վառ ու գեղեցիկ գույները:

Ամենառոմանտիկ օրը:

Առաջին ժամադրությունը կնոջս հետ:

Եթե նորից ծնվեիք, ո՞ր դարաշրջանում եւ ո՞ր երկրում կցանկանայիք ապրել:

Երեք տարբերակ կարող եմ ասել. 1. Տիգրան Մեծի ժամանակներում, ծովից-ծով Հայաստանում, 2. Դավիդ Բեկի ժամանակներում, 3. Ներկայիս Հայաստանում:

Ե՞րբ եւ ի՞նչ առիթներով եք արտասվել:

Հարազատ մարդու կորստի եւ շատ մեծ ուրախության դեպքում:

Չիրականացված երազանք:

Փոքր ժամանակ երազում էի զորավար դառնալ:

Ձեր մասին ամենանհեթեթ առասպելը: Օրինակ` տեղեկություններ էին հրապարկվել, որ դուք մինչ պատգամավոր դառնալը աշխատում էիք ձեր աներոջ մոտ` որպես թիկնապահ, թեեւ այդ մասին ԱԺ կայքում ձեր կենսագրության մեջ ես ոչինչ գտա:

Իմ կյանքի ամենանհեթեթ առասպելը հենց դա է եղել:

Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները ձեր կնոջ ծնողների հետ, կոնֆլիկտներ չե՞ն առաջանում: Ինչպես սովորաբար ընդունված է, դուք վատ անեկդոտների շարք չե՞ք հավաքում աներոջ եւ հատկապես` զոքանչների մասին:

Կնոջս ծնողների հետ իմ հարաբերությունները շատ լավ են: Զոքանչի մասին շատ անեկդոտներ գիտեմ, երբեմն պատմում եմ նրա ներկայությամբ, բայց նա չի նեղանում:

Ամենաշատը ինչքա՞ն եք սպասեցրել եւ ինչքա՞ն եք սպասել:

Երկու տարի ծնողներիս եմ սպասեցրել, երբ ծառայում էի բանակում, եւ շատ եմ սպասել երեխայիս ծննդին:

Հայաստանում ի՞նչն է ամենից շատ ձեզ նյարդայնացնում:

Բնակլիմայական պայմանները: Ցավ ու զայրույթ եմ ապրում, երբ բնության քմահաճույքներից գյուղացու բերքը փչանում է, ողջ տարվա աշխատանքը «ջուրն է ընկնում»:

Համաշխարհային կանանցից ո՞վ է ձեզ համար կանացիության եւ գեղեցկության էտալոնը:

Բոլոր կանայք էլ յուրովի կանացի են, յուրովի գեղեցիկ:

Խենթություններ:

Մարդը պետք է մի քիչ խենթ լինի: Առանց խենթությունների կյանքը հետաքրքիր չէ:

Անցած Սերեր

Այո, իհարկե, նույնիսկ մանկապարտեզում լինում է մեկը, ում սիրում ես մանկական սիրով:

Կանայք

Կանանց բնութագրելու եւ մեծարելու համար պետք է նաեւ փիլիսոփա լինել: Հիշեցի  Սովաժոնին, ով ասում էր. «Չկա ավելի հեշտ բան, քան սովորոկան կնոջը բացառիկ կին դարձնելը: Բավական է սիրել նրան»:

Ընտանիք

Ընտանիքս ինձ համար ամենամեծ ու ամենաբարձր արժեքն է:

Երեխաներ: Ձեր երեխայի դաստիրակությամբ որքանո՞վ եք զբաղվում, ապտակե՞լ եք երբեւէ նրան, իսկ ձեր հայրը ձեզ ապտակե՞լ է:

Հայրս իմ դաստիարակության հարցում կիրառում էր այլ մեթոդներ, գործը ապտակին երբեք չի հասել: Իսկ բալիկս դեռ մեկ տարեկան է, հետեւաբար նրա դաստիարակության գործը դեռ առջեւում է:

Ծխախոտ, խմիչք եւ խաղատներ. Ո՞րն է ձեր տարերքը:

Ձեր թվարկածները ավելի շատ վատ, նույնիսկ վնասակար սովորություններ են: Ծխում եմ, չնայած արժե թարգել, խմիչք օգտագործում եմ առիթների ժամանակ, իսկ խաղատներ չեմ այցելում, անկեղծ լինելու համար ասեմ, որ երբեք էլ չեմ պատրաստվում գնալ: Իսկ իմ տարերքը ձիավարությունն է:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ԲՀԿ խմբակցությունից Գուրգեն Արսենյանը ցանկանում է իմանալ ձեր կարծիքը, թե արդյոք Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը դուրս կգա Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

Ինչպես ասում են` անհնարին ոչինչ չկա, պարզապես պետք է նպատակուղղված աշխատանքներ տանել: Այդ հաղթանակը մեծ նվաճում կլինի մեզ համար եւ ես ուզում եմ հավատալ դրան:

Ձեր հարցը շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Ի՞նչն է ձեզ համար գեղեցիկ եւ ի՞նչը` կատարյալ:

Աղբյուրը՝ News.am

ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ