Կրիշտիանու Ռոնալդուն սիրիացի հանրահայտ փախստական երեխայի հետ է խաղադաշտ մտել.
ՍՊՈՐՏSHAMSHYAN.com-ը գրում է`
Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Ռեալ»-«Գրանադա» հանդիպմանը Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ է մտել սիրիացի 7-ամյա փախստական Սաիդ Աբդուլի հետ: Սաիդը Օսամա Աբդուլ Մոհսենի որդին է: Հայրն ու որդին միջազգային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեցին սերբ-հունգարական սահմանին տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ հունգարացի օպերատոր Պետեր Լասլոն նրանց սահմանն անցնելիս ոտք դրեց և գետնին գցեց: Այս միջադեպը գրավել է Մադրիդի CENAFE ֆուտբոլային ակադեմիայի նախագահ Միգել Անխելի ուշադրությունը, որը փնտրել և Մյունխենում գտնելով փախստական հորն ու որդուն, նրանց բերել է Մադրիդ: CENAFE ֆուտբոլային ակադեմիան Մոհսենին աշխատանք է առաջարկել: Պարզվել է, որ նա Սիրիայում ֆուտբոլային մարզիչ է աշխատել: Մոհսենի կինն ու երկու դուստը առայժմ Թուրքիայում են, սակայն նրանց էլ շուտով կտեղափոխեն Իսպանիա: Ակադեմիան կհոգա Մոհսենի և նրա ընտանիքի բնակարանային հոգսերը, մինչև նրանք սկսեն ինքնուրույն ապահովել իրենց ծախսերը: Իսկ որպես նվեր, երեխան ներկա է գտնվել «Ռեալ»-«Գրանադա» հանդիպմանը: