Կարևոր հաղթանակ. Մխիթարյանը՝ «Բայերի» դեմ խաղի մասին (լուսանկար)
ՍՊՈՐՏԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Բունդեսլիգայի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում 3:0 հաշվով հաղթել էր Լևերկուզենի «Բայերին»:
Հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղադրել լուսանկար:
«Կարևոր հաղթանակ»,- գրել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո դորտմունդցիները 12 միավորով գլխավորում են Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ աչքի է ընկնում իր արդյունավետ խաղով:
Կիսապաշտպանը մեկնարկային հինգ տուրում արդեն դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



