Սոմալիում նախագահական պալատի մոտ պայթյուն է որոտացել
ՔԱՂԱՔԱԿԱՆՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական պալատի դարպասների մոտ պայթյուն է որոտացել: BBC News-ի փոխանցմամբ, ռումբը տեղադրված է եղել ավտոմեքենայում:
Զոհերի մասին հստակ տեղեկություններ առայժմ չկան: Ենթադրվում է, որ ներսում գտնվողների մեծ մասը հեռացել է պալատից:
Նախագահական պալատը նաեւ կառավարության նստավայրն է, եւ բազմաթիվ պաշտոնյաներ այստեղ են ապրում եւ աշխատում:



