Երևան, 20.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


11 հանրահայտ պատմամշակութային հուշարձաններ, որոնք կարող են անհետանալ արդեն մոտ ապագայում

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Զարմանալի բան է այս աշխարհը: Ինչ-որ բաներ կարող են պահպանվել դարեր ու հազարամյակներ, իսկ ինչ-որ բաներ էլ կարող են ակնթարթորեն անհետանալ: Ձեզ ենք ներկայացնում 11 հռչակավոր պատմամշակութային հուշարձաններ, որոնք այսօր վերացման եզրին են կանգնած:

1. Չինական մեծ պարիսպի շուրջ երկու երրորդը վնասվել է կամ էլ ընդհանրապես փլվել անկառավարելի հողագործության ու բնական էրոզիայի պատճառով: Բացի դրանից, վանդալ առևտրականները բառիս բուն իմաստով աղյուս-աղյուս քանդում են պատն ու վաճառում դրանք զբոսաշրջիկներին:

2. «Ժամանակի այտի վրայի արցունքը»` հրաշագեղ Թաջ Մահալը, կարող է փլուզվել Ջամնա գետի ցամաքման արդյունքում, որի ջրերը ստաբիլիզացնում էին կառույցի գմբեթն ու մինարեթները: Բացի դրանից, ձյունաճերմակ դամբարանին մեծ վնաս է հասցնում նաև արդյունաբերական աղտոտումը:

3. Վենետիկն աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկն է, բայց այն տարեկան 5 մմ-ով ընկղմվում է ծովի մեջ, ու այնտեղ հաճախակիացել են վարարումները:

4. Հորդանանում գտնվող Պետրա քաղաքն իրենից ներկայացնում է հենց լեռների մեջ փորված մոնումենտալ ֆասադներ, և այն մշտապես հեղեղված է զբոսաշրջիկներով: Ամեն տարի այստեղ են այցելում շուրջ կես միլիոն զբոսաշրջիկներ, ու բոլորն էլ ձգտում են «հպվել պատմությանը», ինչի արդյունքում հուշարձանն աստիճանաբար ավիրվում է: Իրենց բացասական ներգործությունն են ունենում նաև անձրևներն ու քամիները:

Այստեղ է գտնվում է վեհաշուք Էլ-Խազնե տաճարը, որը մենք տեսել ենք Իդիանա Ջոնսի մասին ֆիլմում:

5. Հին հռոմեական Պոմպեա քաղաքը պահպանվեց շուրջ 2000 տարի առաջ տեղի ունեցած հրաբուխից հետո՝ ծածկվելով հրաբխային մոխրի հաստ շերտով, բայց այժմ նա աստիճանաբար քանդվում է հորդառատ անձրևների պատճառով: 2010 թվականին հիմնովին ավիրվեց մի շինություն, որը նախկինում գլադիատորների մարզատեղին էր, իսկ դրա պատերը պատկերազարդված էին: 2014 թվականին իտալական կառավարությունը 2 միլիոն եվրո է հատկացրել քաղաք-թանգարանի փրկության համար:

6. Լեռնադահուկների ու սնոուբորդի սիրահարներ, տեղյա՞կ եք արդյոք, որ Ալպերն արագորեն զրկվում է սառցադաշտերից: Դրանց ծավալն ամեն տարի կրճատվում է 3 տոկոսով կլիմայական փոփոխությունների արդյունքում, ու փորձագետների կարծիքով՝ սառցադաշտերն իսպառ կվերանան 2050 թվականին:

7. Խորհրդային ավանգարդի հռչակավոր հուշարձանը՝ Կոնստանտին Մելնիկովի տուն-արվեսանոցը, որը կառուցվել է Մոսկվայում 1929 թվականին, այսօր ողբերգական վիճակում է գտնվում: Սեփականատերն այն կտակել էր պետությանը, բայց պետությունը չի կարողանում գումարներ հատկացնել դրա վերանորոգման համար, քանի որ ժառանգները դատական հայցեր են ներկայացրել ու վիճարկում են սեփականատիրոջ կտակը:

90-ականների վերջում արված ռեստավրացիոն աշխատանքներն այնքան ցածրորակ էին, որ միայն ավելի էին վատթարացնել իրավիճակը: Բացի դրանից, կառույցի շրջակայքում ինտենսիվ շինարարություն է ընթանում, այդ թվում՝ ստորգետնյա կայանատեղի են կառուցում, ու այս ամենը խիստ վնասում է այս կառույցին:

8. Գիտե՞ք, թե ինչու են զբոսաշրջիկներին արգելում լուսանկարել Սիքստինյան կապելայի առաստաղը: Ամեն օր լուսանկարչական սարքերի հազարավոր առկայծումներն անասելի վնաս են պատճառում հանճարեղ Միքելանջելոյի գլուխգործոցներին, բայց ի սկզբանե այս որոշումն այլ պատճառ ուներ:

1980-ականներին սկսվեցին Կապելայի մասշաբային ռեստավրացիոն աշխատանքները, ու դրա համար Վատիկանն արտասահմանյան հովանավորների ներգրավեց, որոնցից խոշորագույնը ճապոնական հեռուստակորպորացիա էր, որը ստացավ նորոգված որմնանկարները նկարահանելու էքսկլյուզիվ իրավունք: Ընդ որում, այս ընկերությունը նույնիսկ չէր էլ պահանջում, որ արգելքներ սահմանվեին սովորական տուրիստների համար, այլ միայն պրոֆեսիոնալ լուսանկարիչների ու օպերատորների: Սակայն Վատիկանն արդարացիորեն նկատեց, որ պրոֆեսիոնալ լուսանկարիչները կարող են սովորական զբոսաշրջիկ ձևանալ, ու արգելեցին լուսանկարել բոլորին:

Տարիներ անց, երբ ռեստավրացիան ավարտված էր, իսկ ճապոնացիների հեղինակային իրավունքները սպառված էին, արգելքը պահպանվեց, որրովետև սարքերի արձակած լույսը վնասում է որմնանկարներին, բայց զբոսաշրջիկներն արհամարհում են այդ արգելքը:

9. Մեռյալ ծովն ունի բուժիչ աղերի ունիկալ բաղադրությամբ ջուր, ու դրա հաշվին այնտեղ միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում ամեն տարի, սակայն ծովն աստիճանաբար ցամաքում է ջրի շրջանառության խախտման ու բյուրեղների անկուշտ արդյունաբերական շահագործման արդյունքում: Բնապահպաններն ահազանգում են, որ 50 տարի անց այն կարող է ամբողջովին անհետանալ:

10. Իտալական Կազերտայում գտնվող նեապոլիտանական արքաների վեհաշուք նստավայրը հանդիսանում է աշխարհի ամենամեծ թագավորական պալատը՝ 2 միլիոն խորանարդ մետր կազմող իր ծավալով: ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այս հուշարձանը ողբալի վիճակում է: Դրա արձանները ճաքճքել են ու բորբոսով պատվել, մարմարե հատակը պատված է զզվելի հետքերով, քարե ֆասադը սկսել է փշրվել, իսկ 2014-ին փուլ եկավ տանիքի մի մասը: Դե իսկ վերանորոգումը չեն կարողանում սկսել ինչ-ինչ բյուրոկրատական հարցերի պատճառով:

Ի դեպ, պալատի շքեղ ինտերիերը դուք կարող եք տեսնել այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Աստղային պատերազմները», «Դա Վինչիի գաղտնագիրը» և «Հրեշտակներն ու դևերը»:

11. Կամբոջական Անգկոր-Վատ տաճարային կոմպլեքսը կառուցված է գրունտային ջրերով հարուստ հողի վրա ու մեծ նավ է հիշեցնում: Այդ ջրերի մակարդակը պահպանվում է 200 մետր լայնությամբ ջրափոսի միջոցով, սակայն հարևանությամբ գտնվող Սիեմռեապ քաղաքը քաշում է ողջ ստորգետնյա ջրերն իր կարիքների համար, ինչը սպառնում է ոչնչացնել այս մոնումենտալ շինությունը:

Գվարդիոլան արձագանքել է «Արսենալ»-ի չեմպիոնությանը ՈւՂԻՂ.Էդմոն Մարուքյանի և Կարպիս Փաշոյանի փոդքասթը՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտԱյս տղաները կռվել են հայրենիքի համար, վիրավորվել, վերադարձել, բայց չեն կոտրվել. Գագիկ ԾառուկյանՀոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ Հայաստանում վարչապետ չեն լինելու. Նարեկ ԿարապետյանՁմերուկի թունավորումից ընտանիքի 4 անդամները մահացել ենԱյսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել. Մարիաննա ՂահրամանյանԱսել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է. ԿամենդատյանՏղամարդը սպանել է իր 35-ամյա կնոջըԽոստումներից 8 տարի է անցել. մեզ իրական փոփոխություն է պետք. Ուժեղ ՀայաստանՀայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա․ Վահե Հովհաննիսյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ակադեմիական քաղաքի ծրագիրը պետք է չեղարկվիՆարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի. Վարդևանյան 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԹույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան․ Արտակ ԶաքարյանՓողոցում կանանց քաշքշող Փաշինյանը հասկացել է, որ իր իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է. Նարեկ Կարապետյան Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալու հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալու ժամանակակից պետություն. Գագիկ ԾառուկյանՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամ Հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 21-ինԽոստումների ու իրականության միջև՝ Հայաստանի սոցիալական ճգնաժամը Ագարակավան բնակավայրում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան «Սատկացնելու եմ»-ը հատում է հանցագործության սահմանագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրախախտումների ահազանգերը՝ քարոզարշավի առաջին փուլում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Շղթայական ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են «BMW»-ն, 3 «Mercedes»-ները և «GAZ 3110»-ը․ կա վիրավորԵս պայմանագրիս ժամկետը երկարաձգել եմ դեռ նախորդ մրցաշրջանում, պարզապես այդ մասին չէր բարձրաձայնվել. Սպերցյան Լիտվայի ԱԳ նախարարը ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը 10 օր անհետացած կնոջ դին հայտնաբերվել է բազմոցի մեջ Մայիսի 20-ին, 21-ին, 22-ին, 25-ին, 26-ին և 27-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Էդմոն Մարուքյանի հայտարարությունըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կվերացնի աղքատությունը, կբարելավի ժողովրդագրական իրավիճակը և կապահովի աշխատատեղեր․ «Ուժեղ Հայաստան»Ի՞նչն է փոխվելու․ Նարեկ ԿարապետյանԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին«Դուք իսկապե՞ս Սամվելն եք». ի՞նչ տեղի ունեցավ, երբ փողոցային հարցման մասնակիցները հասկացան, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԷն մասին, ինչից նախընտրական շրջանում խուսափում են խոսել աղետաբեր իշխանությունները, բայց ինչն անխուսափելի է սրանց վերարտադրվելու դեպքում. Մենուա ՍողոմոնյանԴպրոցաշինության մասին աղաղակող ՔՊ-ն քանի՞ հարյուր դպրոց է փակել. ինչու՞ չեն աղաղակում, որ խոստացած դպրոցների 50%-ն անգամ չի կառուցվել․ Լուիզա ՍարգսյանԵթե Փաշինյանը շարունակի կառավարել, ոչ Ակադեմիական քաղաքն ենք ունենալու, ոչ էլ ԵՊՀ-ն․ Կարպիս ՓաշոյանԵթե Փաշինյանը շարունկաի կառավարել ոչ Ակադեմիական քաղաքն ենք ունենալու, ոչ էլ ԵՊՀ-ն․ Էդմոն ՄարուքյանԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՆԳՆ-ում ՔՊ նախընտրական շտա՞բ է գործում․ կառույցը ներգրավված է ՔՊ քարոզչությանը«Նոան» գոլառատ խաղում հաղթեց «Արարատին» Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վիրավորների մեջ երեխաներ կան Հայտնի է 2026 թ. II փուլի միասնական քննությունների ժամանակացույցը «Ռեալի» նախագահն արդեն այս ամիս կհայտարարի Մոուրինյոյի վերադարձի մասին Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում. Ոստիկանություն Հայտնի է Վերջին զանգի օրը․ ԿԳՄՍՆ Վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր հասարակությանը կներկայացնի իր ընդարձակ ծրագրային առաջարկը. Իվետա ՏոնոյանՈղբերգական դեպք՝ Մասիսում․ հրշեջները, մարելով տանն առաջացած կրակը, հայտնաբերել են 2 մոխրացած տղամարդու մարմին․ կան վիրավորներ Կամո Հայրապետյանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին Արտաշատում վրաերթի ենթարկված 6-ամյա երեխայի կյանքը հաջողվել է փրկել Հարցազրույց Ազա Բաբայանի հետ Խոր Վիրապում. շուտով․ Նարեկ Կարապետյան