Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


11 հանրահայտ պատմամշակութային հուշարձաններ, որոնք կարող են անհետանալ արդեն մոտ ապագայում

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Զարմանալի բան է այս աշխարհը: Ինչ-որ բաներ կարող են պահպանվել դարեր ու հազարամյակներ, իսկ ինչ-որ բաներ էլ կարող են ակնթարթորեն անհետանալ: Ձեզ ենք ներկայացնում 11 հռչակավոր պատմամշակութային հուշարձաններ, որոնք այսօր վերացման եզրին են կանգնած:

1. Չինական մեծ պարիսպի շուրջ երկու երրորդը վնասվել է կամ էլ ընդհանրապես փլվել անկառավարելի հողագործության ու բնական էրոզիայի պատճառով: Բացի դրանից, վանդալ առևտրականները բառիս բուն իմաստով աղյուս-աղյուս քանդում են պատն ու վաճառում դրանք զբոսաշրջիկներին:

2. «Ժամանակի այտի վրայի արցունքը»` հրաշագեղ Թաջ Մահալը, կարող է փլուզվել Ջամնա գետի ցամաքման արդյունքում, որի ջրերը ստաբիլիզացնում էին կառույցի գմբեթն ու մինարեթները: Բացի դրանից, ձյունաճերմակ դամբարանին մեծ վնաս է հասցնում նաև արդյունաբերական աղտոտումը:

3. Վենետիկն աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկն է, բայց այն տարեկան 5 մմ-ով ընկղմվում է ծովի մեջ, ու այնտեղ հաճախակիացել են վարարումները:

4. Հորդանանում գտնվող Պետրա քաղաքն իրենից ներկայացնում է հենց լեռների մեջ փորված մոնումենտալ ֆասադներ, և այն մշտապես հեղեղված է զբոսաշրջիկներով: Ամեն տարի այստեղ են այցելում շուրջ կես միլիոն զբոսաշրջիկներ, ու բոլորն էլ ձգտում են «հպվել պատմությանը», ինչի արդյունքում հուշարձանն աստիճանաբար ավիրվում է: Իրենց բացասական ներգործությունն են ունենում նաև անձրևներն ու քամիները:

Այստեղ է գտնվում է վեհաշուք Էլ-Խազնե տաճարը, որը մենք տեսել ենք Իդիանա Ջոնսի մասին ֆիլմում:

5. Հին հռոմեական Պոմպեա քաղաքը պահպանվեց շուրջ 2000 տարի առաջ տեղի ունեցած հրաբուխից հետո՝ ծածկվելով հրաբխային մոխրի հաստ շերտով, բայց այժմ նա աստիճանաբար քանդվում է հորդառատ անձրևների պատճառով: 2010 թվականին հիմնովին ավիրվեց մի շինություն, որը նախկինում գլադիատորների մարզատեղին էր, իսկ դրա պատերը պատկերազարդված էին: 2014 թվականին իտալական կառավարությունը 2 միլիոն եվրո է հատկացրել քաղաք-թանգարանի փրկության համար:

6. Լեռնադահուկների ու սնոուբորդի սիրահարներ, տեղյա՞կ եք արդյոք, որ Ալպերն արագորեն զրկվում է սառցադաշտերից: Դրանց ծավալն ամեն տարի կրճատվում է 3 տոկոսով կլիմայական փոփոխությունների արդյունքում, ու փորձագետների կարծիքով՝ սառցադաշտերն իսպառ կվերանան 2050 թվականին:

7. Խորհրդային ավանգարդի հռչակավոր հուշարձանը՝ Կոնստանտին Մելնիկովի տուն-արվեսանոցը, որը կառուցվել է Մոսկվայում 1929 թվականին, այսօր ողբերգական վիճակում է գտնվում: Սեփականատերն այն կտակել էր պետությանը, բայց պետությունը չի կարողանում գումարներ հատկացնել դրա վերանորոգման համար, քանի որ ժառանգները դատական հայցեր են ներկայացրել ու վիճարկում են սեփականատիրոջ կտակը:

90-ականների վերջում արված ռեստավրացիոն աշխատանքներն այնքան ցածրորակ էին, որ միայն ավելի էին վատթարացնել իրավիճակը: Բացի դրանից, կառույցի շրջակայքում ինտենսիվ շինարարություն է ընթանում, այդ թվում՝ ստորգետնյա կայանատեղի են կառուցում, ու այս ամենը խիստ վնասում է այս կառույցին:

8. Գիտե՞ք, թե ինչու են զբոսաշրջիկներին արգելում լուսանկարել Սիքստինյան կապելայի առաստաղը: Ամեն օր լուսանկարչական սարքերի հազարավոր առկայծումներն անասելի վնաս են պատճառում հանճարեղ Միքելանջելոյի գլուխգործոցներին, բայց ի սկզբանե այս որոշումն այլ պատճառ ուներ:

1980-ականներին սկսվեցին Կապելայի մասշաբային ռեստավրացիոն աշխատանքները, ու դրա համար Վատիկանն արտասահմանյան հովանավորների ներգրավեց, որոնցից խոշորագույնը ճապոնական հեռուստակորպորացիա էր, որը ստացավ նորոգված որմնանկարները նկարահանելու էքսկլյուզիվ իրավունք: Ընդ որում, այս ընկերությունը նույնիսկ չէր էլ պահանջում, որ արգելքներ սահմանվեին սովորական տուրիստների համար, այլ միայն պրոֆեսիոնալ լուսանկարիչների ու օպերատորների: Սակայն Վատիկանն արդարացիորեն նկատեց, որ պրոֆեսիոնալ լուսանկարիչները կարող են սովորական զբոսաշրջիկ ձևանալ, ու արգելեցին լուսանկարել բոլորին:

Տարիներ անց, երբ ռեստավրացիան ավարտված էր, իսկ ճապոնացիների հեղինակային իրավունքները սպառված էին, արգելքը պահպանվեց, որրովետև սարքերի արձակած լույսը վնասում է որմնանկարներին, բայց զբոսաշրջիկներն արհամարհում են այդ արգելքը:

9. Մեռյալ ծովն ունի բուժիչ աղերի ունիկալ բաղադրությամբ ջուր, ու դրա հաշվին այնտեղ միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում ամեն տարի, սակայն ծովն աստիճանաբար ցամաքում է ջրի շրջանառության խախտման ու բյուրեղների անկուշտ արդյունաբերական շահագործման արդյունքում: Բնապահպաններն ահազանգում են, որ 50 տարի անց այն կարող է ամբողջովին անհետանալ:

10. Իտալական Կազերտայում գտնվող նեապոլիտանական արքաների վեհաշուք նստավայրը հանդիսանում է աշխարհի ամենամեծ թագավորական պալատը՝ 2 միլիոն խորանարդ մետր կազմող իր ծավալով: ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այս հուշարձանը ողբալի վիճակում է: Դրա արձանները ճաքճքել են ու բորբոսով պատվել, մարմարե հատակը պատված է զզվելի հետքերով, քարե ֆասադը սկսել է փշրվել, իսկ 2014-ին փուլ եկավ տանիքի մի մասը: Դե իսկ վերանորոգումը չեն կարողանում սկսել ինչ-ինչ բյուրոկրատական հարցերի պատճառով:

Ի դեպ, պալատի շքեղ ինտերիերը դուք կարող եք տեսնել այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Աստղային պատերազմները», «Դա Վինչիի գաղտնագիրը» և «Հրեշտակներն ու դևերը»:

11. Կամբոջական Անգկոր-Վատ տաճարային կոմպլեքսը կառուցված է գրունտային ջրերով հարուստ հողի վրա ու մեծ նավ է հիշեցնում: Այդ ջրերի մակարդակը պահպանվում է 200 մետր լայնությամբ ջրափոսի միջոցով, սակայն հարևանությամբ գտնվող Սիեմռեապ քաղաքը քաշում է ողջ ստորգետնյա ջրերն իր կարիքների համար, ինչը սպառնում է ոչնչացնել այս մոնումենտալ շինությունը:

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»