Կարեն Նազարյանն ընդունեց Ռումինիայի խորհրդարանականների պատվիրակությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը սեպտեմբերի 22-ին ընդունեց Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լազլո Բորբեյի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը կարևորվեց երկու երկրների միջև միջխորհրդարանական ու առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:
Քննարկվեցին բազմակողմ հարթակներում համագործակցության հացերի լայն շրջանակ:
Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մարտահրավերին, այդ թվում՝ միգրացիոն ճգնաժամի առնչությամբ Եվրոպայում հումանիտար և քաղաքական արձագանքին:



