Լուսանկարիչը ցուցադրել է աֆրիկյան սավանաների դաժան իրականությունը
ԼԱՅՖԲրիտանացի լուսանկարիչ Գերի Ռոբերթսը լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում ցույց է տրված մարդկային գործոնի ազդեցությունն աֆրիկյան սավանաների վայրի կենդանիների կյանքի վրա, հայտնում է The Daily Mail-ը:
Նա հրատարակության է պատրաստում «Ձայներ» անունով գիրքը, որը կազմված կլինի վայրի բնության մեջ արված լուսանկարներից: Գերին եղել է Տանզանիայում և Քենիայում, և վկա է դարձել այն բանին, թե ինչպես են կենդանիները տուժում որսագողերից:
«Այժմ ես 50 տարեկան եմ, սակայն առաջին անգամ Աֆիրկա եմ եկել 20 տարեկանում: Այն ժամանակ վայրի առյուծների քանակը 200 հազար էր, իսկ այժմ` 20 հազար: Այն նվազել է 90 տոկոսով»,- պատմել է լուսանկարիչը:
Ռոբերթսը հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել կենդանի բնության պաշտպանության և որսագողության խնդիրներին:























Աղբյուրը` 1in.am
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



