Լուսանկարիչը ցուցադրել է աֆրիկյան սավանաների դաժան իրականությունը
LIFEԲրիտանացի լուսանկարիչ Գերի Ռոբերթսը լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում ցույց է տրված մարդկային գործոնի ազդեցությունն աֆրիկյան սավանաների վայրի կենդանիների կյանքի վրա, հայտնում է The Daily Mail-ը:
Նա հրատարակության է պատրաստում «Ձայներ» անունով գիրքը, որը կազմված կլինի վայրի բնության մեջ արված լուսանկարներից: Գերին եղել է Տանզանիայում և Քենիայում, և վկա է դարձել այն բանին, թե ինչպես են կենդանիները տուժում որսագողերից:
«Այժմ ես 50 տարեկան եմ, սակայն առաջին անգամ Աֆիրկա եմ եկել 20 տարեկանում: Այն ժամանակ վայրի առյուծների քանակը 200 հազար էր, իսկ այժմ` 20 հազար: Այն նվազել է 90 տոկոսով»,- պատմել է լուսանկարիչը:
Ռոբերթսը հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել կենդանի բնության պաշտպանության և որսագողության խնդիրներին:























Աղբյուրը` 1in.am
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



