Չգիտեմ՝ ինչ է կատարվել Լևանդովսկիի հետ. նման բան կյանքումս չէի տեսել. Գվարդիոլա
ՍՊՈՐՏՈւրախ եմ Լևանդովսկիի համար, սա մեծ հաջողություն է: Այս մասին ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Վոլֆսբուրգի» նկատմամբ հաղթանակից հետո, որին Ռոբերտ Լևանդովսկին դարձել է 5 գոլի հեղինակ:
«Նման բան կյանքումս երբեք չեմ տեսել: Հինգ գոլ՝ ինը րոպեում: Ուրախ եմ նրա համար, սա մեծ հաջողություն է: Սա Լևանդովսկիին վստահություն կտա և ապագայում կօգնի թիմին: Չգիտեմ՝ ինչ է կատարվել Լևանդովսկիի հետ: Չեմ կարծում, որ երբևէ նման բան կրկին կտեսնեմ: Ֆուտբոլը երբեմն պարզապես խելահեղություն է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Deutsche Welle-ն:
Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է 5:1 հաշվով:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



