Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես թուրք երգչուհին սիրահարվեց հայկական երգերին ու որոշեց բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության մասին

ՎԻԴԵՈ

Style.news.am- ը գրում է.

«Ես ինձ երջանիկ եմ համարում, որ ունեմ հայ ընկերներ». այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը, ով Երեւան է ժամանել համերգային ծրագրով։

Երգչուհին պատմեց, որ ուսանող տարիներին շատ հայ ընկերներ է ունեցել, որոնց միջոցով ծանոթացել է հայկական երգերին։

«Իմ սովորելու տարիներին ծանոթացել եմ շատ հայերի հետ։ Նրանցից մեկը՝ Գեւորգ Դավիդյանը, այժմ Ստամբուլի պետական օպերային թատրոնի տնօրենն է։ Նրա հետ փոքրիկ երգչախումբ էինք հիմնել եւ հայերեն երգեր էինք կատարում Ծննդյան տոներին։ Հենց այդ ժամանակվանից  ես սիրահարվեցի հայկական երգերին»,-ասաց նա՝ հավելելով, որ տարբեր առիթների միշտ էլ Թուրքիայում կատարել է հայկական երգեր եւ դրա համար արժանացել թե' գովասանքի, թե' վատ արձագանքների։ «Բայց ես դրանց ուշադրություն չեմ դարձնում»,-հավելեց երգչուհին՝ նշելով նաեւ, որ ընդունում  է Հայոց Ցեղասպանությունը եւ կարեւորում այդ առումով քննարկումները։

«Ես մեծացել եմ Գերմանիայում եւ դաստիարակվել այնտեղի կառավարության ոգով, որն ընդունում է ցեղասպանությունները։ Ես իմ նպատակն եմ համարում բարձրաձայնել այս մասին, որպեսզի մեր երկրները համագործակցեն իրար հետ։ Պետք է լինենք ճշմարտության կողմը»,-ասաց երգչուհին։

Ի դեպ, Լեման Շտեհնը չի բացառում, որ գուցե հայկական արյուն կա իր մեջ։ «Ես 47 տարեկան եմ, եւ միայն երկու օր առաջ եմ իմացել, որ իմ նախապապերի մեջ քրիստոնյա կա։ Միգուցե նա հայ է եղել, չգիտեմ, բայց ամեն դեպքում, ես թուրք եմ, թեեւ երգում եմ քրիստոնեկանան երգեր եկեղեցում եւ մանկուց մեծացել եմ քրիստոնյա հարեւանների շրջապատում»։

Հանդիպման վերջում թուրք երգչուհինբ լրագրողների համար կատարեց «Սարի աղջիկ» երգը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Տաղարան» համույթի եւ Գերմանիայից հրավիրված, ազգությամբ թուրք երգչուհի  Լեման Շռտեհնի եւ Սիլվա Ֆարմազյանի համատեղ համերգը։

 

Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»31-ամյա տղամարդը հրաժարվել էր ընտանիքի հետ միջոցառման գնալուց․ ժամեր անց նրան մահացած են գտել ՆուբարաշենումՅամալի և Ռաֆինյայի դուբլերը հաղթանակ են պարգևում «Բարսելոնային» «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Լույս չի լինելու Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է