Ինչքա՞ն սահմանադրություն փոխեն, որ Վահրամ Բաղդասարյանի նման «քաղաքական գործիչ» չունենանք
ԲԼՈԳԿարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շարունակում եմ դիմում խնդրանքներիս շարքը
Այսօր դիմումս ուղղում եմ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին
Հարգելի պարոն Նալբանդյան
Ասացեք խնդրեմ, Հայաստանի հանրապետությունը ինչքան ռեսուրս և ջանք պետք է թափի, որպեսզի կարողա չեզոքացնել ՀՀ ԱԺ-ում իշխող կուսակցության ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հասցեին հնչեցրած արտահայտությունը չեզոքացնելու համար: Հիմա ինչքա՞ն սահմանադրություն փոխեն, որպեսզի նման <քաղաքական գործիչ> - պատգամավորներ՝ առավել ևս խմբակցության ղեկավարներ, չունենանք:
P.S.
Ստորև ներկայացնում եմ պարոն Բաղդասարյանի ցիտատը
«Պարզապես իմ ցանկությունն այն կլինի, որ դիվանագիտական կորպուսի աշխատողները, առավել ևս մեծ տերությունների դեսպանները, զբաղվեն դիվանագիտական ու քաղաքագիտական գործունեությամբ և նման գնահատականներ չտան։ Ես դա մասնավոր կարծիք եմ համարում… Ընդհանրապես ցանկացած հայտարարությունից՝ լինի դեսպանի, թե շարքային քաղաքացու, պետք է հետևություն անել, բայց դրան շատ լուրջ վերաբերվել և պաշտոնական պատասխան տալ չեմ կարծում, թե պետք է»։