«Սպարտակ»-ը ջախջախեց «Վոլգա»-ին. Արաս Օզբիլիսը գոլի հեղինակ է
ՍՊՈՐՏՖուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Մոսկվայի «Սպարտակ»-ը ջախջախեց «Վոլգա»-ին խոշոր 7:0 հաշվով:
«Սպարտակ»-ն արտագնա խաղում 7 անպատասխան գնդակ ուղարկեց Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի դարպասը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արաս Օզբիլիսն առաջին անգամ ընթացիկ մրցաշրջանում մեկնարկային կազմում էր: Հայ կիսապաշտպանը կարողացավ դառնալ գոլի հեղինակ, ինչպես նաև երկու անգամ կատարեց գոլային փոխանցում:
Մոսկվայի «Սպարտակ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի առաջնության շրջանակներում` սեպտեմբերի 26-ին մրցելով «Զենիթ»-ի հետ:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



