Վիկտոր Սողոմոնյանը կանդամակցի՞ Վարդան Օսկանյանի կուսակցությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՄի քանի ամիս է՝ մամուլում շրջանառվում է տեղեկատվություն առ այն, որ ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը զբաղված է նոր կուսակցության ստեղծման աշխատանքներով: Կուսակցությանը անդամակցողների մեջ շրջանառվում են Անդրանիկ Թևանյանի, Երվանդ Բոզոյանի, Վիկտոր Սողոմոնյանի և այլոց անունները:
Past.am-ը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանին հարցրել է՝ պատրաստվո՞ւմ է վերջինս անդամակցել Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցությանը: Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում:



