Բանակայինների աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա 4 ազատ ոճի ըմբիշներով
ՍՊՈՐՏՀարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը տեղի ունենալիք բանակայինների 24 մարզաձևերի աշխարհի առաջնություններին մասնակցելու է նաև Հայաստանի պատվիրակությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ հունահռոմեական ըմբշամարտը Կորեայում Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ կներկայացնեն 4 ըմբիշներ:
Նույն քանակն էլ Մունգյոնգում Հայկական բանակը կունենա ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում: Մեր ազատ ոճի բանակային հավաքականը կգլխավորի Արմեն Մալխասյանը, ով հավաքականում ընդգրկել է հետևյալ մարզիկներին. 57 կգ՝ Գոռ Գրիգորյան, 61 կգ՝ Գոռ Թորոսյան, 65 կգ՝ Հակոբ Ավետիսյան, 70 կգ՝ Արեն Ալեքյան:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցումները տեղի կունենան հոկտեմբերի 5-7, իսկ հունահռոմեական ըմբշամարտի մրցումները՝ հոկտեմբերի 8-10-ը: