Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իշխանական ճամբարում էլ կարող են լինել մարդիկ, ովքեր դեմ կլինեն նոր Սահմանադրությանը, բայց բացահայտ արտահայտվելու համարձակություն չունեն. Արմեն Աղայան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայտնի է, որ իշխանությունները պատրաստվում են մինչև այս տարեվերջ անցկացնել սահմանադրական հանրաքվե: Ի հակադրություն դրա՝ ընդդիմադիր ուժերը ստեղծել են «Ո´չ»-ի ճակատ, որը փորձում է թույլ չտալ սահմանադրական փոփոխությունների անցկացումը:

Past.am-ը զրուցել է «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանի հետ` Ճակատի գործունեության հետ կապված:

- Ի՞նչ տպավորություն ստացաք Գյումրիում կայացած «Ո´չ»-ի ճակատի հանրահավաքից, որն ավարտվեց քիչ առաջ:

- Գյումրիի հավաքին անձամբ ներկա չեմ եղել: «Հայազնը» դրա կազմակերպմանը չի մասնակցել: «Ո´չ»-ի ճակատ կոչվածը քաղաքական դաշինք չէ և դրա անդամները ինքնուրույն են գործում կամ խումբ առ խումբ: Օրինակ` մենք մեր ասելիքն ասեցինք սեպտեմբերի 21-ի Ինքնիշխանության երթի ժամանակ: Գյումրիից հեռակա մի քանի հատված եմ դիտել միայն: Այնպիսի տպավորություն ստացա, թե հին ընդդիմության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի նախագծի դեմ պայքարելուց բացի, կարծես ժամանակից շուտ նախընտրական արշավ էլ են սկսել` նախկինում չարդարացրած իրենց ոճով:Իհարկե, իրավունք ունեն:

Սպասելի էր նաև, որ հարթակից կհնչեն մեզ համար գաղափարական իմաստով անընդունելի արտահայտություններ՝ թե´ գործող սահմանադրությունը գովելու պահով, թե´ այլ հարցերով: Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ իրականում գործ ունենք սահմանադրության նախագծի դեմ հանդես եկող մի քանի ճակատների հետ` մեկը, ով ուզում է օգտագործել առիթը ժողովրդին փողոց հանելու համար, մյուսը փորձում է փրկել նախագահական համակարգը, իսկ մենք դեմ ենք հանդես գալիս այսօր էլ առկա միաբևեռ համակարգի հավերժացմանը միաբևեռ կուսակցապետության տեսքով: Սակայն, այս մոտեցումներից անկախ, գոյություն ունի Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից հոգնած ժողովուրդը, որին ևս մեկ անգամ առիթ են տալիս հայտնելու իր անվստահությունը իշխող վերնախավին:

-Այսօր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, թե սահմանադրական հանրաքվեի ժամանակ կեղծիքներ սպասենք միայն «Ո´չ»-ի ճակատից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:

-Արծվիկի ասածն առաջին հայացքից անհեթեթություն է: Չեմ կարծում, թե «Ո´չ»-ի բացահայտ կողմնակիցները, անգամ ցանկության դեպքում, որևէ հնարավորություն կունենան կեղծելու քվեարկությունը: Հավանաբար, նա նկատի ունի «Ո´չ»-ի թաքնված կողմնակիցներին: Չէ՞ որ իշխանական ճամբարում էլ կարող են լինել մարդիկ, ովքեր դեմ կլինեն նոր Սահմանադրությանը, բայց բացահայտ արտահայտվելու համարձակություն չունեն: Գուցե իր հարազատ մեծամասնականը կորցնող ինչ-որ օլիգարխ կամ նախագահ դառնալ երազող ՀՀԿ-ական պարագլուխ այնքան էլ ուրախ չէ, որ Սերժ Սարգսյանը զրկում է նրանց այդ հնարավորությունից:

Լևոն Փանոսյան

Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»