Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախի կառավարությունը հաստատել է 2016-2018թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ։ Գործադիրը հաստատել է ԱՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Այն ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ով, մասնավորապես, ասել է, որ նշված 

ժամանակահատվածում բյուջեի սեփական և ընդհանուրեկամուտների կրճատում է սպասվում։ 

«Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի ծախսերը 2016 թվականին կկազմեն մոտ 88 միլիարդ դրամ, իսկ 2018 թվականին՝ 89,8 միլիարդ դրամ։ Աշխատավարձերի և թոշակների մասով իրականացվող ծախսերը կպահպանվեն գրեթենույնությամբ։ Արդեն հոկտեմբեր ամսից կսկսվի եկող տարվա պետբյուջեի քննարկումը, որում կհաշվարկվեն նաև ՀՀ-ի կողմից տրամադրվող միջպետական վարկի հնարավոր կրճատումները»,- ասել է Ս. Թևոսյանը:

Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արձագանքելով ֆինանսների նախարարի ներկայացրած զեկույցին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որ համաշխարհային տնտեսական տեղաշարժերը բացասական հետևանքներ են թողել ՀՀ և ԱՀ տնտեսությունների վրա։ «Չնայած պետական բյուջեի կրճատումչի լինի Արցախում, սակայն նշանակալի ավելացում նույնպես չի նախատեսվում։ Հնարավորության դեպքում ձգտելու ենք չավելացնել դեֆիցիտը, իսկ ընդհանուր ֆինանսական միջոցներն ուղղվելու են տնտեսական աճի ապահովմանը։ Ներկայումս բանկային համակարգը դադարեցրել է տնտեսական տարաբնույթ ծրագրերի իրականացմանն ուղղված վարկավորումը, ինչը նշանակում է, որ առևտրի ևսպասարկման ոլորտներում առկա աճի տեմպերը պետք է համապատասխանեցվեն տնտեսական աճի տեմպերին։ Պետք է ևս մեկ անգամվերանայել պետբյուջեի միջոցներով իրականացվող ծախսերը»,- ասել է վարչապետը։

Ա. Հարությունյանը նշել է, որ արդեն իսկ կրճատվել է պետական ծառայողական 30 ավտոմեքենա, և հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին սեղմ ժամկետներում ներկայացնել կրճատման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկերը։ Պետական ծառայողական  ավտոմեքենաների կրճատմամբ խնայված միջոցները, վարչապետի խոսքով, ուղղվելու են  առողջապահության համակարգի բարելավմանը, մասնավորապես՝ հանրապետության  գյուղական համայնքների համար շտապօգնության ավտոմեքենաների ձեռքբերմանը։

Խոսելով սոցիալական ծրագրերի մասին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանք համապատասխանում են ՀՀ-ում վարվող սոցիալական քաղաքականությանը, և այդ  առումով նոր փոփոխություններ չեն նախատեսվում։

Այնուհետև կառավարությունը հաստատել է բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը։ Ինչպես նշել է վարչապետ Հարությունյանը,  ժամանակի  ընթացքում պետք է վերանայել այդ կարգի սկզբունքները, քանի որ արդար չէ, երբ պետությունը բոլոր քաղաքացիների ծախսերը հավասարաչափ է սուբսիդավորում։

Գործադիր մարմնի սահմանած կարգով մասնակի սուբսիդավորվելու է  նաև մեխանիկական  եղանակով մատակարարվող ոռոգման ջրիհամար ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը:

Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխություններ են կատարվել էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան բաժինների անվանումներում, հաստատվել են համապատասխան ստորաբաժանումների կանոնադրությունները,  իսկ ոլորտին վերաբերող մի շարք որոշումներ ուժը կորցրած  են ճանաչվել։

Գործադիրի ընդունած մեկ այլ որոշման համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 2000 դրամով ավելանալու է զինվորական կենսաթոշակը հաշվարկելու համար կիրառվող հիմնական կենսաթոշակի  չափը՝ հասնելով 16 հազար դրամի, իսկ 200 դրամով՝ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ դառնալով 1,5 հազար դրամ։ Գործադիրը վերանայել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի   զինծառայողների (ԽՍՀՄ բանակի՝ 122 կենսաթոշակառու) և  նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակների չափերը՝ 1-ին խմբի հաշմանդամի կենսաթոշակի չափը սահմանելով 36 հազար դրամ (ներկայումս՝ 31,500դրամ), 2-րդ խմբի հաշմանդամի կենսաթոշակի չափը՝ 26 հազար դրամ (ներկայումս՝ 23,1 հազար դրամ), 3-րդ խմբի հաշմանդամի կենսաթոշակի չափը՝ 18 հազար դրամ (ներկայումս՝ 15,75 հազար դրամ), մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը՝ 24 հազար դրամ (ներկայումս՝ 21 հազար դրամ), իսկ& nbsp;երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող  զավակի դեպքում՝ 80 հազար դրամ (ներկայումս՝ 70 հազար դրամ)։

Կառավարության նիստում փոփոխության է ենթարկվել նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը, և 2016 թվականի հունվարի 1-ից այն աճելու է  շուրջ 43 տոկոսով՝ կազմելով 50 հազար դրամ։ Կենսաթոշակի գումարների կրկնակի վճարման հնարավոր դեպքերը բացառելու համար՝ այսուհետև վերահաշվարկվելու են սոցիալական և զինվորական կենսաթոշակների հիմքերը:

Գործադիրը հաստատել է «ԼՂՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման 2015 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշիռ) մասին» որոշման նախագիծը: Համաձայն դրա՝ հանրապետության հողային պաշարների գերակշռող մասը կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 593,325 հեկտար, և անտառային ֆոնդի հողերը՝ 460,474 հեկտար, իսկ  ըստ սեփականության սուբյեկտների՝գերակշռում են պետության սեփականություն հանդիսացող  հողերը։

Կառավարության որոշմամբ հստակեցվել է «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող պետական կառավարման մարմինների ցանկը: Սահմանվել է նաև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների դրոշմավորման կարգը։

Կառավարությունը հաստատել է դատական գործերի դասակարգումը, դատական վիճակագրության՝ պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկն ու հրապարակման կարգը և սահմանել վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը, ինչպես նաև՝ դատական գործի վիճակագրական  քարտի ձևը և բովանդակությունը:

Նիստում հաստատվել է այն պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը, որոնք պետական պատվերով ստանալու են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերականները:

Գործադիր մարմինը հավանություն է տվել ««Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծին, որի մշակումը պայմանավորված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հավասար հնարավորություններ և պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ։ Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը տեղեկացրել է, որ գնահատման և  թեստավորման կենտրոնին կից  արդեն գործում է մանկավարժա-հոգեբանական կենտրոն, որը համապատասխան աշխատանքներ է տանում դպրոցներում սովորող առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ։ Նախարարն անդրադարձել է նաև 2015-2016թթ. ուսումնական տարում դպրոցականների թվին՝  նշելով, որ նախորդ տարվա համեմատ այն  ընթացիկ տարում ռեկորդային աճ է գրանցել՝ ավելանալով 947-ով։ Գործադիր իշխանության ղեկավարը գոհունակություն է հայտնել այդ առթիվ  և նշել, որ կառավարությունը շարունակելու է հետևողական աշխատանք տանել հանրապետությունում ժողովրդագրական կայուն աճ ապահովելու ուղղությամբ։

Կառավարության անդամների հավանությանն է արժանացել ««Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

 

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին