Իրավասու չեմ գնահատական տալ կատարված փաստին. Իվետա Տոնոյանը՝ Սերժ Սարգսյանի կողմից Գագիկ Ծառուկյանին պարգևատրելու մասին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար։
Past.am-ը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին հարցրեց՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի կտրուկ քաղաքական գնահատականերն ու բնորոշումները Ծառուկյանի հասցեին՝ տեղի՞ն էր վերջինիս կողմից պարգևի ընդունումը: Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Իրավասու չեմ գնահատական տալ կատարված փաստին: Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ակտիվ և գործուն դերակատարման համար: Ես որևէ մեկնաբանություն այս առումով չեմ կարող տալ»:
Լևոն Փանոսյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



