Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ պատվիրակությունը կանանց համաժողովում պատասխանել է Ադրբեջանի պատվիրակության կողմից լարվածություն մտցնելու փորձերին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 24-ից 25-ը տեղի է ունեցել Կանանց առաջին Եվրասիական համաժողովը, որը նվիրված է եղել ԱՊՀ տարածքում սոցիալական ապահովության եւ կայուն զարգացման, հանուն առաջընթացի ու վստահության միջազգային համագործակցության, փոփոխվող տնտեսության, քաղաքականության մեջ կանանց հնարավորությունների և մասնակցության ընդլայնման եւ սոցիալական ինտեգրացմա ն խնդիրներին:

Արմենպրես-ի փոխանցմամբ` Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մեկնարկած համաժողովին մասնակցել են տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ, գործադիր մարմինների, գործարար համայնքի, գիտա-կրթական եւ ոչ կառավարական կազմակերպությունների, միջազգային կանանց շարժման ազդեցիկ ու հեղինակավոր բազմաթիվ գործիչներ:

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական հրավերով` Կանանց Եվրասիական համաժողովի աշխատանքներին մասնակցելու էր մեկնել Հայաստանից կանանց պատվիրակություն` ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

Կանանց հայկական պատվիրակության կազմում են եղել ինչպես խորհրդարանական տարբեր կուսակցություններից  ներկայացուցիչներ, այդ թվում` ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Լյուդմիլա Սարգսյանը,  այնպես էլ հասարակական, լրատվական, առողջապահական , մշակութային ոլորտի ականավոր կին գործիչներ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը,  Երևանի քաղաքապետարանի ֆինանսա-տնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, «Համալսարանական կրթությամբ կանանց» ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյա նը, «Գոլոս Արմենի» ռուսալեզու թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը, «Երևանի Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի գլխավոր տնօրեն Ռոզա Սիրունյանը և այլոք, ովքեր  իրենց ելույթներով և ակտիվ մասնակցությամբ ներգրավվել են համաժողովի  տարբեր թեմատիկ քննարկումներին:

Համաժողովի բավական հագեցած օրակարգը ներառել է լիագումար նիստեր, բանավեճեր, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, հումանիտար եւ բարեգործական նախագծերի շնորհանդեսներ:

Տավրիկյան պալատի Դումայի սրահում սեպտեմբերի 24-ին մեկնարկած` «Կանայք արդի աշխարհում. համագործակցության նոր հորիզոններ» խորագրով լիագումար նիստի բացմանը, որը վարել է ՌԴ-ի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես կարևորել է կանանց սոցիալական, մշակութային և քաղաքական  ակտիվությունը ժամանակակից կյանքում, բարձրացրել եվրասիական տարածքում գենդերային հավասարության օրենսդրական ապահովման, քաղաքական կյանքում կանանց մասնակցության, իշխանության մար միններում նրանց ներկայացվածության, կանանց նկատմամբ բռնության և սոցիալական անբարեկեցության դեմ համատեղ պայքարի կարևորությանն առնչվող խնդիրներ։

Հերմինե Նաղդալյանը հատկապես ներկաների ուշադրությունն է հրավիրել և փոխանցել իր անհանգստությունը` պայմանավորված  հայ-ադրբեջանական սահմանում և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինուժի շփման գծում լարվածության աճով, և որպես մայր, կին, կոչով դիմել` դադարեցնել գործողությունների ծավալումը.

Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության և իրավիճակը չսրելու քաղաքականությամբ, մինչդեռ հարևան երկրում ամենևին էլ դրա ականատեսը չենք:

Կանանց Եվրասիական համաժողովի մասնակիցները իրենց ելույթներում հիմնականում կարևորել են  Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ պետությունների եւ Շանհայի համագործակցության կազմակերպության ինտեգրացիոն գործընթացների խորացումը` համաժողովի ակտուալությունը պայմանավորելով Եվրասիական տարածքում կանանց դերի մեծացմամբ, ինչպես նաև` ներքին եւ միջազգային խնդիրներով:

Համաժողովի մասնակիցների և ելույթների ցանկություն ունեցողների մեծ թվի պատճառով, մասնակիցների մի մասի ելույթները կզետեղվեն համաժողովի կայքում և կտպագրվեն պատրաստվող գրքում: Հայաստանյան պատվիրակության բոլոր անդամները ակտիվ հանդես են եկել ելույթներով և մասնակցել քննարկումներին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է  կանանց ներդրմանը` աշխարհի ընդհանուր անվտանգության եւ կայունության ապահովման գործում, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն իր հերթին ընդգծել կանանց դերի կարևորությունը քաղաքականության և կառավարման մեջ` դիտարկելով այն որպես հասարակության կայուն զարգացման գործոն, իսկ ՀՀ փոքր ՀԷԿ-երի Միության նախագահ Նաիրա Նահապետյանն իր զեկույցում ուշադրությունը հրավիրել է կանանց տնտեսական գործունեության, ձեռնարկատիրության և փոքր բիզնեսի աջակցմանն ուղղված ծրագրերի անհրաշեժտության վրա: Ադրբեջանցի պատվիրակները անհաջող փորձ կատարեցին իրավիճակի մեջ լարվածություն մտցնելու` մեղադրանքներ հնչեցնելով , որոնց պատասխանը հնչեցվեց մեր պատվիրակների կողմից բոլոր չորս բանավիճային հարթակներում:

Համաժողովի չորս թեմատիկ բաժանմամբ քննարկումների ընթացքում մեր պատվիրակները բարձրացրել են ինչպես տնտեսական, առողջապահական, մշակութային առաջնահերթություն ներկայացնող խնդիրներ , այնպես էլ`  տարածաշրջանային իրադրության, վտանգված խաղաղությանը, սահմանային իրավիճակի ամենօրյա դարձած սրացումներին առնչվող հարցեր: 

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, հանդես գալով որպես Կանանց Եվրասիական համաժողովի` «Կանայք և իշխանությունը. աշխարհի կայուն զարգացման օրակարգ» թեմայով բանավիճային հարթակի համակարգող, ներկայացրել է իր դիտարկումները` կապված անձի իրավունքների և արժանապատվության պաշտպանության, բռնության բոլոր տեսակների դեմ պայքարի, սոցիալական ապահովման, կրթության, առողջապահության, զբաղվածության առաջնայնության հիմնախնդիրների հետ:  

«Մենք հասկանում ենք, որ մեր պետության մեջ կանանց հոգսերն ու չլուծված խնդիրները քիչ չեն, առաջնահերթ է այնպիսի պայմանների ստեղծումը, որպեսզի կանայք կարողանան լիարժեք իրացնել իրենց հնարավորություններն ընտանեկան և մասնագիտական կյանքի համատեղման ճանապարհով»,- իր ելույթում կարևորել է ԱԺ փոխխոսնակը` միաժամանակ նշելով, որ  Հայաստանի կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է այդ խնդիրների լուծման համար:

«Եվրասիական միության քաղաքական կյանքում կանանց ակտիվ մասնակցությունը առարկայական անհրաժեշտություն է։ Մեր հասարակությունը չի կարող ներդաշնակորեն զարգանալ և առաջադիմել, եթե այնտեղ ցածր է կնոջ դերը», - ընդգծել է ԱԺ փոխխոսնակը, հավելելով, որ քաղաքականության մեջ տղամարդկանց և կանանց համագործակցությունը ավելի լիակատար և ներկայացուցչական ժողովրդավարության աղբյուր է:

Կանանց Եվրասիական համաժողովի շրջանակներում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Սերբիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ղրղզստանի պատվիրակությունների և նրանց ղեկավարների հետ:

Սեպտեմբերի 24-25-ը տևած Կանանց առաջին Եվրասիական համաժողովն իր երկօրյա աշխատանքներն ավարտել է եզրափակիչ փաստաթղթի ընդունմամբ, որտեղ համաժողովի մասնակիցները միահամուռ ընդգծում են խաղաղության և անվտանգության, կանանց դերի բարձրացման,  կայուն զարգացման գլոբալ նպատակների իրագործման, Միավորված ազգերի կազմակերպության  2015 թվականից հետո ընկած ժամանակահատվածում զարգացման ոլորտում նոր օրակարգի իրականացման, պետական կառավարմանը և բոլոր մակարդակի ընտրություններում, հասարակական-քաղաքական կյանքում, ինչպես նաև, տնտեսության զարգացման և ար դիականացման մեջ կանանց համակողմանի և երաշխավորված մասնակցության անհրաժեշտությունը:

Համաժողովի մասնակիցները պարգևատրվել են «Կյանքի ծառ» միջազգային մրցանակով և Կանանց Եվրասիական համաժողովի պարգևով:

Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»