Սուարեսի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Լաս Պալմասին»
ՍՊՈՐՏԻսպանիայի առաջնության 6-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» հաղթանակ տոնեց նորեկ «Լաս Պալմասի» նկատմամբ: «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով. կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, իսկ հյուրերից աչքի ընկավ Խոնատան Վիերան:
Նշենք, որ առաջին խաղակեսի մեկնարկում վնասվածք ստացավ կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին, ում 10-րդ րոպեին փոխարինեց Մունիր Էլ-Հադադին:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 15 միավոր և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լաս Պալմասը» մնաց 5 միավորով՝ 12-րդ տեղում:
Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Բարսելոնա» - «Լաս Պալմաս»՝ 2:1
Գոլերը՝ Սուարես 25՛, 54՛ - Վիերա 88՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Նեյմար 66՛
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



