Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ տարաձայնություններ կան. շփումն առաջին դեմքերի հետ է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

a1plus.am-ը գրում է.

Դաշնակցությունն այլեւս չի խորշում Հանրապետական իշխանության հետ կոալիցիոն կառավարություն կազմելու հնարավորությունից։ Հիմա նրանք շատ հարցեր են քննարկում միասին։

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշում է. «Եթե կլինի էնպիսի իրավիճակ, որ մենք էդ քննարկումների արդյունքում տեսնենք, որ կարող ենք օգտակար լինել եւ ամբողջական պատասխանատվությամբ էդ խնդիրները լուծել, մենք չենք բացառում էդ տարբերակը»։

Այս պահին սակայն Դաշնակցությունն իշխանության հետ չի բանակցում կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ. «Մեր բանակցությունները եւ քննարկումներն իշխանության հետ պայմանավորված են բացառապես երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու տարբերակների քննարկումներով եւ բնականաբար սահմանադրական փոփոխություններով»։

Տարբեր մարտահրավերներ Դաշնակցությունը կարող է իշխանության հետ քննարկել նաեւ կոալիցիոն կառավարության ֆորմատով։ Սակայն այստեղ մի խնդիր կա, դաշնակցությունն ուզում է, որպեսզի պատասխանատվությունը երկու ուժերի համար լինի ամբողջական, ոչ թե ըստ պորտֆելների. «Էդ նշանակում ա, որ անկախ նրանից, որ եթե կձեւավորվի քաղաքական միասնական թիմ, այդ թվում կառավարություն, կարեւոր չի, թե դու կառավարությունում որ դիրքում ես, դու պետք է պատասխանատվություն կրես ամբողջ կառավարության գործունեության համար»։

Այս պահին Դաշնակցության եւ Հանրապետականի միջեւ տարաձայնություններ կան, որոնք Արծվիկ Մինասյանը չի ցանկանա հրապարակել. «Հարցերը կլուծվեն իշխանության հետ միասնական ճակատ կազմելով, եւ կլինի փոխադարձ նույն ձեւով ընկալում, ուրեմն մենք կգնանք էդ քայլին, եթե չի լինի, մենք կշարունակենք որպես ընդդիմադիր դաշտում գործել»։

Այսօր Արծվիկ Մինասյանը փոքրիկ փակագծեր է բացում, թե իշխանության որ օղակների հետ է Դաշնակցությունն ուղղակի շփումների մեջ. «Երկրի ղեկավարի հետ անցկացվում է պարբերաբար, անցկացվում է կառավարության ղեկավարի հետ»։

Կոալիցիայից յոթ տարի առաջ դուրս գալու հենց հաջորդ օրվանից Դաշնակցությունը քննարկումներ է անցկացնում իշխանության հետ եւ մամուլն անընդհատ նրանից հարցնում է կոալիցիոն կառավարության մաս կազմելու հնարավորության մասին. «Յոթ տարի է մենք ասում ենք՝ ոչ»։

Այս պահին Դաշնակցության համար գլխավորը Սահմանադրական փոփոխություններն են, որոնց հետ համաձայն է Դաշնակցությունը։ Դրանից հետո, իհարկե, Դաշնակցությունը պատրաստ է աշխատել այդպիսի իշխանության հետ։

 

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ