Lավ, չի՞ կարելի հանգիստ վայելել այն, ինչ ունես
ԲԼՈԳԶոհրապ Յեգանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրում է .
Վերջին օրերի լրահոսին բոլորս էլ լարված հետևել ենք ու արդեն որերորդ դեպքն է, աչք է ծակում Սիլվա Համբարձումյանի մասին գրված լուրերը: Հայտնի գործարար է, երևի հիշում եք, ով պատմությունների ու ծեծուջարդերի մեջ էր ընկել: Ահագին ժամանակ լրահոսում չկար, հիմա նորից սկսվել է հայտնվել, չեմ հասկանում վերջը սննկացավ, թե հարստացավ, բարիշեց, թե՞ կռվեց ումից ի՞նչ է ուզում ու ի՞նչու է ուզում և ընդհանրապես` ով է ինքը, որ այդքան հարցերի մեջ կա:
Իրականում այնքան շատ են եղել իր կողմից արված հակասական հայտարարություններն ու տարբեր թեմաների մեկնաբանությունները, որ կարծես շատ հարցերում ինքն էլ չի կողմնորոշվում` ո՞րն է իրականությունը, իսկ որն է ոչ իրական: Մի կողմից ասում ես մալադեց, համ միլիոնների հետ է խաղում))), համ էլ լավ օգտագործում է իր կռիվներն ու ծեծերը տղամարդկանց հետ իր PR ի համար, մյուս կողմից էլ` ուզում ես հասկանալ, թե լավ, չի՞ կարելի հանգիստ վայելել այն, ինչ ունես: