Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պատերազմը աղետալի հետևանքներ կունենա Ալիևի ռեժիմի և Ադրբեջանի համար. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սահմանին Ադրբեջանի ակտիվությունը լայնածավալ պատերազմի վերածվել չի կարող, քանի որ պաշտոնական Բաքուն շատ լավ գիտակցում է, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ իր համար: Սեպտմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Չեմ կարծում, որ Ադրբեջանը գնա լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, քանի որ դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ թե' Ալիևի ռեժիմի, թե' ընդհանրապես Ադրբեջան պետության համար: Նրանք սա շատ լավ գիտակցում են, և ես մնում եմ այն կարծիքին, որ Ադրբեջանն այս պահին գործում է իր հնարավորությունների մաքսիմումի չափով և ռազմական լայնածավալ գործողությունների չի գնա»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ վերջին օրերին սահմանին ադրբեջանի ակտիվության հիմնական նպատակը Նյու Յորքում արտգործանախարարների հանդիպման օրակարգը փոխելն էր: Նա ընդգծեց, որ արտագործնախարարների հանդիպման օրակարգի հիմնական հարցը ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումն էր, իսկ Ադրբեջանը բանակցային գործընթացը խաթարելու նպատակով արեց ամեն ինչ, որպեսզի փոխվի այդ հանդիպման օրակարգը: «Եվ Ադրբեջանին, կարելի է ասել, ինչ-որ առումով դա հաջողվեց, քանի որ այդ հանդիպման ընթացքում արտգործնախարարներն ավելի շատ խոսում էին սահմանին լարվածությունը թուլացնելու ուղիների մասին», - ընդգծեց քաղաքագետը:

Նա կարևորեց ՀՀ նախագահի հայտարարությունը սահմանային լարվածության համատեքստում, որում նա բաց տեքստով մեղադրեց միջազգային հանրությանը Ադրբեջանին զսպել չկարողանալու համար: «Շատ կարևոր էր նաև նախագահի այն հայտարարությունը, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է, քանի որ նախագահն արդեն մեկ անգամ հայտարարել էր, որ եթե բանակցային գործընթացը փակուղի մտնի, քայլեր կձեռնարկվեն Արցախը Հայաստանին միացնելու ուղղությամբ»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է Ադրբեջանին զսպի ռազմական ճանապարհով, քանի որ միջնորդների ջանքերն այդ ուղղությամբ, նրանց` հավասարության նշան դնող հայտարարությունները որևէ կերպ չեն կարող բավարարել հայկական կողմին, իսկ Ադրբեջանին իր գործողություններում ավելի շատ են ազատություն տալիս: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս ամենը չի կարող վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների, քանի որ Ադրբեջանին դա ձեռնտու չէ:

Միևնույն ժամանակ քաղաքագետը նկատեց, որ ՀԱՊԿ-ն ևս պարտավոր կլինի ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, եթե պաշտոնական Երևանն այդ հարցով դիմի: Սակայն նա նաև հույս հայտնեց, որ Հայաստանի համար չի գա այն օրը, երբ կարիք կլինի ռազմական օգնություն խնդրել ՀԱՊԿ-ից` շեշտելով, որ այս պահին հայկական զինված ուժերը լիովին ունակ են ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը:

Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»