Եվա Ռիվասի լուսանկարը մայրիկի հետ եւ հուզիչ շնորհավորանքը (լուսանկարներ)
ԲԼՈԳԵվա Ռիվասն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել մայրիկի հետ եւ շնորհավորել նրան տարեդարձի կապակցությամբ։
Երգչուհին գրել է.
«Իմ կյանքի աստվածուհի, իմ սրբություն, որի համար կտամ կյանքս ու այն ամենն, ինչ ունեմ։ Այսօր քո ծննդյան օրն է։ Ես մաղթում եմ քեզ, որ երկու անգամ ավել ապրես, քան ապրել ես, քանի որ ես կարող եմ լինել այս հողի վրա, քանի դեռ դու քայլում ես դրա վրայով։ Ինձ ջերմացնում է միայն քո հոգատարությունը, իսկ քո ձայնը, ինչպես երաժշտություն, ինձ ուժ է տալիս, որպեսզի ես առաջ շարժվեմ։ Քո աչքերն իմ լույսն են, որոնք լուսավորում եմ իմ ճանապարհը։ Դու՝ հայրիկի եւ Ազայի հետ (Եվայի քույրն է,-խմբ.), իմ գոյության խթանն եք, ուրիշ ոչ ոք։ Ես քեզ քաջ առողջություն եմ մաղթում, մայրիկ։ Խնդրում եմ, եղիր երջանիկ, իսկ սերը մենք քեզ համար կապահովենք»։



