Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրանտ Թոխատյան. «Չգիտեմ` ինչ է երջանկությունը…ես երջանիկ եմ»

ԼԱՅՖ

Style.news.am-ը գրում է.

«LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնն այսօր կազմակերպել էր հանդիպում ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Հրանտ Թոխատյանի հետ:

Դերասանը խոսեց մի շարք թեմաներից, իսկ NEWS.am STYLE-ի հարցին, թե որն է եղել բեմական գործունեության ընթացքում իր խաղացած ամենատպավորիչ դերը` Թոխատյանը պատասխանեց. «Գիտե՞ք` կինոյում նկարահանվել, առանձնապես, չեմ սիրում. ինձ ավելի հոգեհարազատ է բեմը, ես սիրում եմ թատրոնը ու միշտ էլ այդպես կլինի` կինոն չի հաղթի թատրոնին: Իսկ ինչ վերաբերում է թատրոնում խաղացածս դերերին` դժվար է ասել, թե երբևէ երազել եմ խաղալ, օրինակ,  Համլետ… Ոչ, չի եղել նման բան ու չեմ էլ ուզում: Միշտ խաղացել եմ այն, ինչ ես եմ ցանկացել, ինչն ինձ հոգեհարազատ է և ինչով կցանկանայի կիսվել իմ հանդիսատեսի հետ: Շուտով արդեն 40 տարին կլարանա, ինչ բեմում եմ, իսկ երբ ընկերներիս հետ հիմնեցինք Կամերային թատրոնը, խաղացել եմ այն ներկայացումներում, որոնց մասին մենք երազել ենք և ցանկացել ենք ներկայացնել հանդիսատեսին: Այդ պատճառով` հիմա շատ դժվար է նշել որևիցե կոնկրետ դեր…  առջևում էլ չի լինի նման մեկը, որովհետև ես թատրոնի իմ ոճից չեմ շեղվելու»:

Այնուամենայնիվ,հիշելով Գյումրիում ծանր տարիներին երեխաների համար խաղացած ներկայացումներից մեկը, որտեղ կատարում էր Ձմեռ պապի դերը` Թոխատյանն ասաց. «Երևի հենց այդ Ձմեռ պապն է եղել իմ խաղացած լավագույն դերը»:

Խոսելով հումորի մասին` դերասանը  նշեց. «Հումորը որևեցե կապ չունի լավ կամ վատ ապրելու հետ: Դա զգացում է, որն Աստծո կողմից կամ տրված է, կամ ոչ…այդ զգացումը պետք է լինի բնությունից, դա մեր ձեռքբերումը չէ: Ես կարծում եմ` հիմա մեր հումորի մակարդակը զիջում է նախկին մակարդակին»:

Ինչ վերաբերում է իր հասցեին շատ անգամներ հնչող քննադատություններին` Թոխատյանը նշեց, որ իր անձի հետ կապված քննադատությունները հաճախ է լսում և ընդունում, սակայն, բոլորովին, այլ կերպ է վերաբերվում իր մասնագիտությանն ուղված քննադատություններին. «Այսօր չկա որևէ քննադատ, որը կարող է հավասարազոր քննադատել այն, ինչ անում եմ. չեմ ցանկանում մեծամիտ հնչել, պարզապես, չունենք նման մասնագետներ: Ում որ ունեինք, ցավոք` այսօր չկան… »:

Այս տարի ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացած դերասանը ժամանակին հրաժարվել էր ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից. նա իր քայլը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Կոչումները վաղուց սպառված են մեզ մոտ: Երբ տարիներ առաջ ինձ տվեցին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, ես հրաժարվեցի դրանից, քանի որ երբ հարցրի, թե ինչով եմ արժանացել այդ կոչմանը, չկարողացան պատասխանել հարցիս… ասացին` «թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ»… Ինձ պետք չեն կոչումները… ամենամեծ կոչումը հանդիսատեսի ծափահարությունն է»: 

Դերասանը նաև կոչ արեց արտասահմանում գտնվող և ճանաչում ունեցող մեր հայրենակիցներին սատար կանգնել Հայաստանում գտնվող տաղանդավոր երիտասարդներին, թեկուզ, մեկ համատեղ ելույթով կամ այնտեղից հրավիրված մասնագետների վարպետության դասընթացներով:

Խոսելով բեմի և իրական կյանքի միջև եղած սահմանի մասին, Թոխատյանն ասաց. «Երբ մտնում եմ տուն, այդ սահմանը հատվում է. դա այն վայրն է, որտեղ կարող եմ լինել մինչև վերջ անկեղծ և ազատ»:

Հարցին, թե ինչ է իր համար երջանկությունը, դերասանը պատասխանեց. «Չգիտեմ… ես երջանիկ եմ»:

 

 

Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում