Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անպետք վարչապետ ունենալը, Հայաստանն առաջին անգամ իմացավ Արամ Զ. Սարգսյանի շնորհիվ

ԲԼՈԳ

Բեգլար Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

2017-ի ընտրությունները շատերի համար աննշան, իսկ սուր աչք ունեցողների համար մի չափազանց զավեշտալի առանձնահատկությամբ աչքի ընկան. քաղաքականություն մուտք գործեց Արամ Զ. Սարգսյանը: Ինչո՞ւ է այս ամենը զավեշտ հիշեցնում, քանի որ քաղաքականությամբ փորձում է կրկին զբաղվել մի մարդ, ով տարիներ առաջ նույն այդ քաղաքականույունից գլխիկոր էր հեռացել: Պարզվում է, սակայն, բավարար չէ, որ հասարակությունը ստիպված է լինելու առնվազն այս կարճ ժամանակահատվածում հանդուրժել Արամ Զ. Սարգսյանին նույն այդ քաղաքականությունում, դեռ մի բան էլ վերջինս որոշել է մարդկանց ականջը տանել սեփական զազրախոսություններով ու փոխարենն ասենք սեփական ծրագրերը ներկայացնելու, եթե, իհարկե, այդպիսիք նա առհասարակ ունի, զբաղված է «Ծառուկյան» դաշինքի ուղղությամբ ցեխ շպրտելով: 

Թե ինչ է նշանակում անպետք վարչապետ ունենալը, Հայաստանն առաջին անգամ իմացավ Արամ Զ. Սարգսյանի շնորհիվ: Ու հիմա սույն ապաշնորհը, մոռանալով սեփական կենսագրության մութ էջերը, փորձում է իբր մատնանշել այլոց չեղած թերություններն ու այդ ֆոնին տպավորություն գործել, թե հենց իր կողմից ներկայացվող քաղաքական ուժն է միակը,որը կարող է ելք առաջարկել ստեղծված իրավիճակից: Չէ, այնպես չէ, որ ինչ-որ մեկը դեմ է սեփական կուսակցության կամ անձի օգտին՝ Արամ Զ. Սարգսյանի կողմից արվող փիառին: Որքան ուզում է թող փիառվի, սակայն իսկական անբարոյականություն է, երբ այդ փիառը վերածվում է այլոց դեմ հակափիառի ու երբ սույն անձը փորձում է սեփական դեմքը փրկել այլոց դեմ հերյուրանքներ տարածելով, անտեղի փնովելով և այլն: Եթե ներկայացնելու բան ունի, թո՛ղ ասի պարզ, եթե ունի ծրագիր, թող այն շարադրի հրապարակայնորեն: Ո՞րն է իմաստը հանիրավի օդ տատանելու, երբ մանավանդ նույն այդ օդ տատանողը ոչ այլ ոք է, քան Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ամենախայտառակ վարչապետն, ում կառավարման շրջանում Հայստանը լիովին պախարակվեց, վարչապետի ինստիտուտը խայտառակվեց, ու բոլորս դարձանք ծիծաղի առարկա:

Ու հիմա սույն «ընդդիմադիրը» կանգնել ու մասսայաբար բարբաջում է բաներ, որոնց վերաբերյալ անգամ հեռավոր պատկերացումներ չունի, արտաբերում բառակապակցություններ,որոնք, բացի հրճվանքից,մարդկանց մոտ ուրիշ ոչինչ չեն առաջ բերում՝ դարձնելով Արամ Զ. Սարգսյանին ծիծաղի առարկա, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Կրեմլում:

Հետևաբար՝ բարի խորհուրդ՝ Սարգսյանին՝ հեռո՛ւ մնացեք քաղաքականությունից, այն թերիների ինքնահաստատման դաշտ չէ:

Հեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել