Յուրի Ջորկայեֆը ժամանեց Հայաստան
ՍՊՈՐՏՖուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը ժամանեց Հայաստան, որտեղ կմասնակցի Երևանյան առաջին կիսամարաթոնին:«Նախևառաջ ես հրավեր էի ստացել մեծ չեմպիոնից` Ռոբերտ Էմմիյանից: Ուզում եմ իմ ներկայությամբ հաճույք պատճառել առաջին հերթին հանդիսատեսին և հայ ժողովրդին, ինչպես նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային և մեր չեմպիոնին: Հայաստանում իմ նկատմամբ միշտ ջերմ են եղել և հյուրընկալ»,- ասաց աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը:
Ջորկայեֆը հավելեց, որ Հայաստանում առաջին բանը, որ պիտի անի, խորոված ուտելն է:
Երևանում 2015թ. հոկտեմբերի 3-ին առաջին անգամ տեղի է ունենալու վազքի միջազգային կիսամարաթոն` «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը, որը կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածումը, քարոզել առողջ ապրելակերպ և զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում: Կիսամարաթոնը կանցկացվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո, որին իր մասնակցությունը կբերի նաև աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը: