Երևան, 10.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կառավարությունը հավանություն է տվել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը, վարչապետը տեղեկացրել է, որ «Դելոիթ և Տուշ» ընկերությունը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հան ձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների հաստատման և հնարավոր օպտիմալացման գործընթացն ուսումնասիրող խորհրդատվության առաջին փուլի հաշվետվությունը: 

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը համառոտ ներկայացրել է արդյունքները: Նա նշեց, որ երեք փուլով առաջադրանքը, որը տրված էր «Դելոիթ և Տուշ ընկերությանը» հետևյալն էր. առաջին փուլ՝ Հայաստանի էներգաշուկայի ուսումնասիրում և եզրակացություն կատարված գործողությունների վերաբերյալ, երկրորդ՝ սակագնի նվազեցման հնարավորությունների բացահայտում, երրորդ՝ ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարության փոփոխմանն ուղղված առաջարկությունների մշակում, մասնավորապես, կառավարության կողմից պա տրաստված 2016-2036թթ. ռազմավարական ծրագրի վերաբերյալ կարծիքներ:

Փոխվարչապետի խոսքով, առաջին փուլում ուսումնասիրվել են արտադրության բաշխման ծախսերը, հանդիպել են բոլոր ընկերությունների հետ: Արդյունքում ամրագրել են, որ ԱՊՀ երկրների սակագների համեմատության մեջ Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում:

«Իհարկե, հարաբերական տեսակետից մեզ մոտ ավելի բարդ է իրավիճակը, և նշել են պատճառները: Երկրում էլեկտրաէներգիա արտադրող ակտիվների պատմականորեն ձևավորված կառուցվածքն է հիմնական խնդիրը, քանի որ այն ակտիվները, որոնք ձևավորվում են, ունեն որոշակի կառուցվածք և նրանց ձևավորած արտադրանքով է որոշվում սակագինը: Չնայած ոչ թանկ հիդրո և ատոմային էլեկտրաէներգիայի արտադրությանը՝ միշտ կա եզրափակիչ կայանի դերը: Եզրափակիչ կայանը մեզ մոտ հանդիսանում է Հրազդանի ՋԷԿ-ը, որն ունի բարձր ինքնարժեք, ինչի հետևանքով կան խնդիրներ և ի վերջո սակագնի բարձրացում հատկապես այն պարագայում, երբ էժան հիդրոռեսուրսները կամ ատոմակայանն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի լինում ամբողջովին օգտագործել:

Երկրորդ՝ ի տարբերություն հարևան երկրների, մենք չունենք խաչաձև սուբսիդավորման հնարավորություն, ասենք՝ տրանզիտով գնացող գումարների ուղղում դեպի սակագնի նվազեցում և այլն: Ի վերջո, մանրամասն վերլուծելով կառուցվածքը, «Դելոիթ և Տուշ» ընկերությունը տվել է 2015-2016թթ. համար սահմանված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագների հետևյալ եզրակացությունը: Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատասխանությամբ:

Խոսքը վերաբերում է բազմիցս նշված հիդրոռեսուրսներին և ատոմակայանի կանգին: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումն՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված:

Ըստ էության, հիմնական հարցադրված պահանջները՝ արդյոք հիմնավորված է և ինչ կլիներ, եթե չլիներ որոշումը, մենք ստացել ենք հստակ պատասխան առաջին փուլի արդյունքներով»,-հայտնել է Վաչե Գաբրիելյանը:

«Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա: Միաժամանակ, մենք քննարկել ենք հարցը Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ և որոշել ենք, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա: Ի լրումն սակագների հիմնավոր լինելու հարցին, հասարակությանը հուզում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման հարցը: Ինչպես վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, այս իրավիճակում հ րամայական է դարձել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը:

Քանի որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար: Հաշվի առնելով «Տաշիր» խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ «Տաշիր» խմբի կազմում գործող «Կասկադ-Էներգո» ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին «Տ աշիր» խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ձեռք բերման հարցը: Ընդառաջելով մեր խնդրանքին, կարճ ժամանակահատվածում «Տաշիր» խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր «Ինտեր ՌԱՕ» խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին: Մեր խնդրանքով, «Տաշիր» խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները: Միաժամանակ, կառավարության հետ հավասար հիմունքներով «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչև 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:

Մանրամասնեմ մեր մոտեցումը: Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատտ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական միչև 500 կիլովատտ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատտ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը:
Հանձնարարում եմ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով «Տաշիր» խմբի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով»,-ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետև վարչապետը շնորհավորել է Տարեցների միջազգային օրը. «Կառավարության անունից ջերմորեն շնորհավորում և ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեր հայրերին ու մայրերին, աշխատանքի ու պատերազմի վետերաններին, թոշակառուներին, մեր բոլոր տարեցներին, ովքեր մեծ ներդրում ունեն մեր հայրենիքի զարգացման գործում», - նշել է Հովիկ Աբրահամյանը ՝մաղթելով առողջություն, բարեկեցություն և ընտանեկան ջերմություն :

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն, համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,183 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1,373,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 190,7մլրդ դրամ: ՀՀ պետբյուջեի նախագծով ՀՆԱ իրական աճը կանխատեսվում է 2,2 տոկոս, գնաճը՝ 4 +/-1.5 տոկոս, դեֆիցիտը՝ 3,5 տոկոս: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Գործադիրը հավանություն է տվել նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությանը: Հանդիսանալով Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը՝ կառավարությունը շարունակական քայլեր է իրականացնում ՓՄՁ ոլորտի զարգացման, մասնավորապես` ՓՄՁ պետական աջակցության համակարգի զարգացման ուղղությամբ: Եթե նախորդ տարիներին ոլորտի զարգացման քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ սուբյեկտների քանակական աճի և ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին շեշտը դրվելու է գիտելիքի, որակի, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի մրցունակության բարձրացման վրա։

Առաջիկա երեք տարիներին ՓՄՁ զարգացման ռազմավարության գլխավոր նպատակը ներքին և միջազգային շուկաներում մրցունակ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ապահովումն է, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ոլորտի խթանման համար հիմնական կարևոր սկզբունքների ներկայացումը, փոքր և միջին բիզնեսի գործունեության համար մրցունակ միջավայր ապահովելը` կազմակերպությունների զարգացման և ձեռնարկատիրական գիտելիքի տարածման, ֆինանսական միջոցների հասանելիության, հարկային համակարգի պարզեցման և մասնավոր հատվածի հետ երկխոսության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև նորարարությունների և կայուն զարգացման խթանման միջոցով։

Կառավարությունը հաստատել է նաև անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման, ինչպես նաև մաքսային մարմիններին այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը:

Կառավարությունը հաստատել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը»: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով 2016թ. պետբյուջով կհատկացվի 928 մլն դրամ:

Գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016թ. միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը: Ծրագրի իրականացումը կնպաստի, մասնավորապես, հանրապետությունում թմրամոլության հետագա զարգացման նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերմանը:

Կառավարությունը հավանություն է տվել, մասնավորապես, զբաղվածության, երեխայի իրավունքների պաշտպանության, առողջապահական, գիտական և գիտատեխնիկական, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2016թ-ի պետական ծրագրերին և միջոցառումների ցանկին:

Իրավական ակտերի պարզեցման, տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն (ՕԿԱԿ) ուսումնասիրություն է անցկացնում սոցիալական, մասնավորապես, կենսաթոշակային ոլորտում: Մասնավորապես, գործող կարգի համաձայն, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու կամ բանկը փոխելու ցանկության դեպքում, կենսաթոշակառուից պահանջվում է դիմել կենսաթոշակ նշանակող մարմին: Մինչդեռ, նույն կարգի համապատասխան ենթակետով պահանջվում է բանկում բացված բանկային հաշիվ ը: Սա նշանակում է, որ կենսաթոշակառուն մինչև կենսաթոշակ նշանակող մարմին գնալը պետք է դիմի միանգամից բանկ՝ բանկային հաշիվ բացելու և կենսաթոշակային պլաստիկ քարտ ստանալու նպատակով: Պահանջը հանելու կամ հստակեցնելու պարագայում կկրճատվի գործընթացի մեկ քայլ, ուստի նպատակահարմար է, որ պահանջվող փաստաթղթերի ցանկը բանկերը տեղադրեն իրենց պաշտոնական կայքերում, ինչը կթեթևացնի նաև բանկի՝ հաճախորդների վրա ծախսվող ժամանակը:

Առաջարկված օրենսդրական կարգավորմամբ կկրճատվի վարչարարությամբ կենսաթոշակառուի վրա դրված բեռը և կպաշտպանվեն նրա իրավունքները: Արդյունքում՝ կենսաթոշակառուն զերծ կմնա ավելորդ ծախսերից և քաշքշուկներից: 

ՕԿԱԿ-ն ուսումնասիրել է նաև իրավապահ մարմինների ոլորտի կարգավորումները և ներկայացրել առաջարկություններ: Ըստ այդմ առաջարկվում է ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականը տրամադրել անժամկետ, ինչը կնպաստի ձևական բնույթ կրող գործընթացների կրճատմանը:

Շիրակի մարզում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման նպատակով կառավարության այսօրվա նիստում ընդունվել է Փանիկի համայնքին պատկանող հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու մասին որոշում: Անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցումը նախատեսված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: 

Գործադիրն «Էրեբունի» պետական արգելոցի պահպանության բնականոն գործընթացն ապահովելու համար հաստատել է արգելոցի սահմանների նկարագիրն ու տարածքի չափը: Անհրաժեշտություն է առաջացել արգելոցի տարածքներն ընդլայնել ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 24,87 հա անտառային ֆոնդի և 6.6434 հա գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվին` փոխելով դրանք հատուկ պահպանվող հողերի կատեգորիայի:
Կառավարությունն ընդունել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմա կերպման մասին» որոշում, որի նպատակն է հանրությանն ընձեռել լողափից անարգել օգտվելու և հանգիստը կազմակերպելու հնարավորություն: Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում նախատեսվում է ստեղծել հերթական հանրային լողափ:

ՀՀ կառավարության որոշմամբ «Կարուսել Իսթաբլիշմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Վազգեն Սարգսյան 1 հասցեում (ք.Երևան) գտնվող անշարժ գույքը փոխանակվելու է ՀՀ սեփականությունը հանդիսացող, Սարգսյան 3 հասցեում (ք.Երևան) գտնվող անշարժ գույքի հետ: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը ընդգծել է, որ հողը տարիներ շարունակ եղել է մեր հայրենակից Վաչե Մանուկյանի սեփականությունը, և այնտեղ որևէ կառուցման աշխատանք չի իրականացվել: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Վաչե Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ 60 մլն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ: Արդյունքում՝ կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր, որի շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի: Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է ներդրումային այս ծրագիրը, հատկապես, տնտեսական ակտիվության առումով: 

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է կառուցել նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել մոտ 1.4 հա մակերեսով ընդլայնել ընկերությանը պատկանող հողամասը: Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով պետական սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային արժեքով կներդրվի հեռուստաընկերության կանոնադրական կապիտալում:

Գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունման արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների գանձման գործառույթները: Ներկայումս օրենսդրական հակասությունների հետևանքով հարկային մարմինը հնարավորություն չունի արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների նկատմամբ արգելանքի կիրառման և հարկադիր գանձման գործառույթները: 

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ կկանոնակարգվի քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգն ու պայմանները:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի ընդունման արդյունքում կկարգավորվեն 2016 և 2017 թվականներին ՀՀ պետբյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկումները: 

Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Գործադիրն իր համաձայնությունն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի Հանրապետության, ինչպես նաև Տոգոյի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկությանը:

Կառավարությունը 2009թ.-ից ստանձնել է տեսչական բարեփոխումների իրականացումը, որի նպատակն է ստեղծել տեսչական նոր համակարգ: Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին որոշում: Տեսչական մարմինների որակի ապահովման գործունեությունն ուղղված է տեսչական մարմինների գործունեության շարունակական կատարելագործումն ապահովելուն:

Ելնելով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից` վերանայվել է ՀՀ-ում գործող մասնագիտությունների ցանկը: Ըստ այդմ, կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի արդյունքում կներդրվի այդ մասնագիտությունների նոր ցանկը՝ Կրթության դասակարգման միջազգային ստանդարտներին համապատասխան: 

Գործադիրի որոշմամբ` Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի ճանապարհի հիմնանորոգման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 20 մլն դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև Արմավիր համայնքի խորքային հորերից ոռոգման պոմպերով օգտագործված էլեկրտաէներգիայի արժեքը փոխատուցելու նպատակով: 

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Ուսուցչի օրվա կապակցությամբ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու, հանրապետության լավագույն ուսուցիչների համար առավել լիարժեք տոնական մթնոլորտ ապահովելու, հասարակության մեջ նրանց դերակատարության գնահատման և արժևորման նպատակով:

Նիստի ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդես է եկել հայտարարությամբ և ներկայացրել Գլոբալ մրցունակության համաշխարհային զեկույցի 2015-2016 թթ. արդյունքները: Ըստ այդմ, Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը` առաջընթաց գրանցելով 3 կետով: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցվել 7 հենասյուների գծով, մասնավորապես, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և տարրական կրթության, բարձրագույն կրթության և վերապատրաստման, ապրանքների, աշխատուժի շուկայի արդյունավետության, ֆինանսական շուկաների զարգացման գծով: Որոշակի փոփոխություններ են եղել ինստիտուտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության և գործարարության կատարելագործվածության աստիճանով: Ըստ այդմ, Հայաստանը բարելավել է իր դիրքերը, ինչը հետագայում նաև որոշակի ազդեցություն կունենա ներդրումային միջավայրի վրա: 

Նախարարի խոսքով՝ HSBC-ի խմբի կողմից պատրաստված հոդվածը ցույց է տվել, որ չնայած ընդհանուր տնտեսական միջազգային զարգացումներին և, մասնավորապես, ասիական շուկաների տատանումների ֆոնին, Հայաստանն ընդգրկվել է այն երկրների մեջ, որոնք ունեն 3 տոկոսից ավելի տնտեսական աճ և միևնույն ժամանակ հենց այդ անբարենպաստ ֆոնին ունեցել են ինֆլյացիոն առավելապես մեղմ դաշտ, որը նույնպես դրական է բնորոշում:

Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է նաև, որ բացի այդ հրապարակվել է Գլոբալ ինովացիոն զեկույցը, որտեղ Հայաստանը 140 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 4 տեղով բարելավելով իր դիրքերը: Ըստ նախարարի՝ սա բավականին լուրջ գնահատական է և լուրջ վերլուծությունների արդյունք: 

 

Ուժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետՄադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը Գորիսում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ ԱբովյանումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՄենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյանը շնորհավորել է Մադյարին Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին մայիսի 11–17-ինԼարսը բաց է. իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ