Հայաստանի պատանեկան հավաքականը ջախջախիչ հաշվով պարտվեց անգիացիներին
ՍՊՈՐՏՄինչև 17 տարեկանների Հայաստանի հավաքականի անհաջողությունները շարունակվում են:
Պորտուգալիայի Պամպիլյոսա քաղաքի Կառլոս Դուարտեի անվան Քաղաքային մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 9-րդ խմբի երկրորդ տուրի Անգլիա-Հայաստան հանդիպումը: Անգլիացիները ջախջախիչ հաղթանակ տոնեցին՝ խփելով 5 անպատասխան գնդակ: Ռեյս Նելսոնը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական գոլով էլ աչքի ընկան Անդրես Դոզելը և Էլիոտ Էմբլտոնը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Տիգրան Պետրոսյանցի սաները 0:7 հաշվով պարտվել էին Պորտուգալիայի Մ-17 հավաքականին:
Հավելենք՝ հոկտեմբերի 4-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Սան-Մարինոյի հավաքականի հետ:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



