Ռոնալդու. Կարծում եմ՝ իմ ապագան կապված է «Ռեալի» հետ
ՍՊՈՐՏ«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ երջանիկ է մադրիդյան ակումբում, սակայն կարիերայի շարունակության մասին վստահությամբ չի կարող խոսել:
-Կարծում եմ՝ իմ ապագան կապված է «Ռեալի» հետ: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ցանկանում եմ «Ռեալի» հետ հաղթանակների հասնել և ինձ հրաշալի եմ զգում: Լավ հարաբերություններ ունեմ նախագահի, մարզիչների, ակումբի աշխատակիցների հետ,քանի որ պրոֆեսիոնալ եմ:
Միևնույն ժամանակ, միլիոն անգամ ասել եմ, որ ապագան 100% ճշգրտությամբ ոչ ոքի հայտնի չէ: Տեսնենք՝ ինչ կլինի: Ոչ ոք չգիտի անգամ, թե ինչ կլինի հաջորդ տարի,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է «As»-ից:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



