Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրքիան այնպես է կոչ անում երկու ժողովուրդներին՝ հայերին ու թուրքերին, հաշտվել, կարծես ինքը դրա հետ կապ չունի. Ս. Սարգսյանի ելույթը «Քարնեգի»-ում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում, հոկտեմբերի 1-ի մասնակցել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը: Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Հաշվի առնելով հանրության լայն հետաքրքրությունը, Panorama.am-ը դիմել է «Քարնեգի» հիմնադրամին և ՀՀ նախագահի աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել հանդիպման ձայնագրությունը և թույլատրել դրա սղագրության հրապարակումը: Շնորհակալ ենք բոլոր պատասխանատուներին ընթերցողի ցանկությունը ու մեր խնդրանքը հարգելու և փակ ձևաչափով քննարկումն, ի վերջո, հանրությանը հասանելի դարձնելու իրենց որոշման համար:

Հարգելի՛ ներկաներ,
Այս տարի համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցը, որը մեզ համար ոչ թե սգո, այլ վերածննդի խորհուրդ ունի։ Վերապրելով մարդկությանը հայտնի ամենադաժան աղետը՝ մենք կերտեցինք պետականություն, և այսօր Հայաստանն իր կարևոր ներդրումն է բերում առանց նման հանցագործությունների աշխարհի կառուցման ջանքերին: Մենք հետևողական ենք խնդիրը միջազգային օրակարգում պահելու և առավել արդյունավետ մեխանիզմների մշակման ուղղությամբ: Ահավասիկ՝ ՄԱԿի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած և տասնյակ երկրների կողմից համահեղինակած՝ ցեղասպանությունների կանխարգելման և դեկտեմբերի 9-ը որպես ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր սահմանելու վերաբերյալ բանաձևերը, ինչպես նաև ապրիլին Երևանում ընդդեմ ցեղասպանություն հանցագործության Գլոբալ համաժողովի անցկացումը, որը մենք մտադիր ենք դարձնել մշտական հարթակ։

Ապրիլի 24-ին Հայաստանում բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ մենք հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գոհունակությամբ պետք է ասեմ, որ այս տարելիցի ուղերձն ու խորհուրդը դուրս եկան ազգային սահմաններից, և առաջադեմ մարդկությունը, Հայոց ցեղասպանության 100 ամյակի համատեքստում, նորովի բարձրաձայնեց դատապարտման ու կանխարգելման կարևորության մասին: Մենք անկեղծ հավատում էինք, որ այս տարելիցը նաև հաշտության հանգրվան կդառնար ցեղասպանության ենթարկվածների և ցեղասպանությունն իրականացնողների ժառանգների համար: Եվ հենց այդ նպատակով ես դեռ անցյալ տարի Թուրքիայի նախագահին հրավիրել էի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը այցելելու Երևան: Սակայն վերջինս նախընտրեց անտեսել այդ հրավերը և, ինչպես հայ-թուրքական արձանագրությունների պարագայում, կորցրեց նաև այս հնարավորությունը:

Դրա փոխարեն Թուրքիայի ղեկավարները որդեգրեցին ժխտողականության բոլորովին նոր մարտավարություն, որը կոչ է անում երկու ժողովուրդներին հաշտվել: Իսկ հետաքրքիր է՝ ինչպե՞ս հաշտվել: Ասում ենք՝ ընդունեք ձեր անցյալը, և մեր երկրների հաշտեցումը սկսենք մաքուր էջից, ասում են՝ ոչ: Ասում ենք՝ մեզ համար ընդունելի է նաև հակառակ մեխանիզմը. հաշտվենք, սահմանը բացենք, դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, այնուհետև քննարկենք խնդրահարույց հարցերը, ասում են՝ ոչ և հրաժարվում վավերացնել արդեն իսկ ստորագրված արձանագրությունները: Որքա՞ն կարող են Թուրքիայի իշխանությունները միջազգային հանրությանը մոլորեցնել: Բոլորն էլ հասկանում են չէ՞ Թուրքիայի հայտարարությունների կեղծ բնույթը. այնպես են կոչ անում երկու ժողովուրդներին հաշտվել, կարծես իրենք դրա հետ կապ չունեն, դա վերաբերում է բոլորովին այլ երկու ժողովուրդների:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր արտաքին քաղաքական օրակարգն, անշուշտ, չի սահմանափակվում այս ուղղություններով։ Մենք ակտիվ հարաբերություններ ենք զարգացնում Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Լատինաամերիկյան և արաբական աշխարհի երկրների հետ. մեր սահամանափակ հնարավորություններով հանդերձ՝ վերջին շրջանում դիվանագիտական ներկայացուցչություններ ենք հիմնել Ճապոնիայում, Վիետնամում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում։

Այս տարվա մարտին ես պետական այց կատարեցի Չինաստան, որի շրջանակներում ստորագրեցինք մի շարք կարևոր համաձայնագրեր: Ուրվագծվեցին տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման հնարավոր նախագծեր, որոնք էապես կընդլայնեն հայ-չինական հարաբերությունները՝ նպաստելով տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական ողջ ներուժի օգտագործմանը։

Միաժամանակ, մենք փորձում ենք կամուրջներ ստեղծել Եվրասիական տնտեսական միության և մեր այլ գործընկերների միջև և ուրախ ենք, որ մեր այդ նախաձեռնությունը լուրջ դրական արձագանք է ստանում։ Բնականաբար, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ ունեն հարևան երկրները, և մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք Իրանի և վեցյակի միջև համաձայնության կնքումը, որը թույլ կտա իրականացնել կասեցված ռազմավարական մի շարք ծրագրեր։

Մեր արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից է մեր գործընկերների աջակցությամբ Հայաստանում բարեփոխումների իրականացումը։ Մասնավորապես Եվրոպական Միության և դրա անդամ որոշ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանը զգալիորեն ամրապնդել է իր ժողովրդավարական ինստիտուտները, ազատականացրել տնտեսությունը, ամրապնդել մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ոլորտները։ Եվ մենք շարունակելու ենք ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։ Սա ոչ թե անում ենք, որովհետև մեր արևմտյան գործընկերներին է հաճո, այլ անում են նրա համար, որ առաջին հերթին հենց մեզ է պետք:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նորություն չի լինի, եթե նշեմ, որ պատմության ընթացքում միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերների լուծման բանաձևերը հետագայում դարձել են միջազգային հարաբերությունները կարգավորող խաղի կանոններ: Եվ այսօր, անկասկած, մեզ նետված ամենամեծ մարտահրավերներից մեկը Մերձավոր Արևելյան ճգնաժամն է։ Մենք մեծ ցավ ենք ապրում Սիրիայի և Իրաքի բարեկամ ժողովուրդների համար, որոնք դեռ 100 տարի առաջ ապաստան տվեցին ցեղասպանությունից մազապուրծ հայորդիներին։ Դժվար է հավատալ, բայց այսօր՝ 21րդ դարում, այդ ժողովուրդները կանգնած են նմանօրինակ սպառնալիքների առջև։ Իհարկե, ծայրահեղական և ահաբեկչական ուժերի կողմից իրականացվող գործողությունների հետևանքով մեծապես տուժել է նաև տարածաշրջանի հայ ազգաբնակչությունը։ Նրանցից շուրջ 16 հազարն արդեն ապաստան են գտել Հայաստանում: Մեզ համար կրկնակի ցավալի է նաև ժամանակակից քաղաքակրթության բնօրրաններից մեկում մշակութային հուշարձանների ոչնչացումը, որը փորձ է՝ ջնջելու սերունդների և քաղաքակրթությունների միջև եղած կամուրջները:

Պետք է համատեղ ուժերով շարունակենք պայքարել այս չարիքի դեմ, պետք է ամրապնդենք միջազգային իրավունքի գործիքները, միջազգային կազմակերպությունները և խթանենք համագործակցությունը, որ պատմությունը չկրկնի իրեն, ու մեր սերունդները ցեղասպանական հանցագործությունների մասին կարդան միայն գրքերում։

Ամփոփելով՝ ուզում եմ հիշել ԱՄՆ Նախագահ Լինդոն Ջոնսոնի այն խոսքերը, որ խաղաղությունը հազարավոր մղոնների ճամփորդություն է, և այն պետք է անցնել քայլ առ քայլ: Հայաստանը պատրաստ է անցնել այդ ճանապարհը։

16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է