Արկադի Չիլինգարյան. 9 ֆուտբոլիստներով ոչ-ոքի ենք խաղացել. չեմ կարող գոհ չլինել
ՍՊՈՐՏՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Գանձասար Կապան» - «Ալաշկերտ» (2:2) հանդիպումից հետո մամուլի ասուլիսին է ներկայացել երևանցիների գլխավոր մարզչի օգնական Արկադի Չիլինգարյանը.
- Խաղի մասին ի՞նչ կասեք:
- Ի՞նչ կարող եմ ասել, բավականին հետաքրքիր հանդիպում ստացվեց, շնորհավորում եմ մեր տղաներին լավ խաղի համար:
- Մարզիչների հեռացման դրվագի մասին ի՞նչ կասեք:
- Այդ դրվագի մասին որևէ բան ասել չեմ ցանկանում, խաղային դրվագ էր: Սա ֆուտբոլ է ու նման բաներ պատահում են:
- Առաջնությունում դադար է, ինչպե՞ս եք անցկացնելու այդ ժամանակահատվածը:
- Ինչպես մյուս բոլոր թիմերը, մենք նույնպես լավ կնախապատրաստվենք, որպեսզի առաջնության վերսկսումից հետո ավելի լավ խաղ ցուցադրենք:
- Գո՞հ եք խաղի ելքից:
- Այո, իսկ ինչու չպետք է գոհ է լինեմ, կարողացանք 9 ֆուտբոլիստվ ոչ-ոքի խաղալ:
Նյութը և լուսանկարը՝ «Գանձասար Կապանի» ֆեյսբուքյան էջից