Երևան, 05.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Առաջին սեքսը 16-ում էր... շատ էի լարվել». Սեքս եւ հաշմանդամություն | իրական պատմություն

Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչպիսին է հաշմանդամություն ունեցողների սեքսուալ կյանքը, ինչպիսին են նրանց հույզերը, ինչ խնդիրների են առնչվում, ինչ կուզեին ասել իրենց աշխարհից ու իրենց մասին: Հոգեկան խնդիր ունեցող անձանց դեպքում դեղորայքով իջեցվում է լիբիդոն՝ քնեցնելով սեռական ցանկությունները: Ֆիզիկական խնդրով մարդկանց դեպքում, բնականաբար, դրա անհրաժեշտությունը չկա: Չնայած… չգիտեմ: Իմ խառնափնթոր հույզերն ինձ պահեմ ու ներկայացնեմ հաշմանդամություն ունեցող իրական մեկի հետաքրքիր հույզերը: Խոստովանում եմ, որ միաժամանակ ապշած ու հիացած եմ՝ նման ուժեղ անձի հետ հարցազրույց մշակելով: Լիակատար առողջ բազմաթիվ տղամարդիկ այսքան ամուր ինքնագնահատական չեն կարողանում պահպանել: 

*Իմ մասին. 24 տարեկան եմ: Ամուսնացած չեմ: 12 տարեկանում դժբախտ պատահարի արդյունքում կորցրել եմ վերին վերջույթներս: Առաջին սեքսը 16-ում էր: Շատ էի լարվել, ու, բնականաբար, դա շատ խանգարեց. չկարողացա բավարարվել, էլ չասեմ բավարարելու մասին: Նա մարմնավաճառ էր՝ մի քիչ թմբլիկ, շիկահեր... Հյուրանոցում էինք: Ես ու ընկերս փող էինք հավաքել հատուկ այդ օրվա համար: Չնայած, որ չստացվեց, այդ օրը չեմ մոռանա, այնպես, ինչպես մոռանալ չի լինում առաջին համբույրը կամ սերը...

*Մարմնավաճառների հետ. 
Վերջին անգամ մոտ 3 տարի առաջ եմ օգտվել մարմնավաճառի ծառայությունից: Ռուս էր ու շատ կրքոտ: Կյանքիս ամենահաճելի սեքսը հենց նրա հետ էր: Շատ բնական էր պահում իրեն, զգում էի, որ իրոք վայելում է՝ ի տարբերություն մեր մարմնավաճառների: Վերջիններիս համար դու հերթական բեռն ես, ումից պետք է արագ ազատվել. մի 2 անգամ անբնական բարձր տնքալ, արագ գրգռել ու գործը հասցնել ավարտին: Բացի այդ, Հայաստանում մարմնավաճառների մեծ մասը փնթի է, ու վարակների վտանգ կա: Մարմնավաճառները միշտ էլ կարեկցանքով են վերաբերվել, օգնել են հանվել-հագնվել եւ այլն... Շատ անգամ հետաքրքրվել են, հարցեր տվել պատահարի ու դժվարությունների մասին: Շատ չեմ շփվել, բայց որքան զգացել եմ, չար ու վատ մարդիկ քիչ կան մեջները:

*Ես այլմոլորակային չեմ. Սեռական կյանք վարում եմ ավելի շատ հաշմանդամություն չունեցողների հետ: Հաշմանդամները հաճախ վախենում են անգամ տնից դուրս գալ, էլ ուր մնաց՝ սեռական զուգընկեր փնտրեն կամ հավատան, որ կարող են ունենալ: Մեծ հաճույքով կծանոթանայի եւ հնարավորության դեպքում սեքսով կզբաղվեի հաշմանդամի հետ, ով բարդույթներ չունի: Հաշմանդամություն ունեցող անձն այլմոլորակային չէ: Կամայական առողջ մարդ ամեն պահի կարող է հաշմանդամ դառնալ, ու պարտադիր չէ՝ նրա սեռական ֆունկցիաները փոխվեն դեպի վատը: Մյուս կողմից, օրինակ, սայլակի դեպքում շատերը նստակյացության պատճառով սեռական թուլություն ունեն, բացի նրանցից, ովքեր որեւէ սպորտի մեջ են ներգրավված: Անձամբ ես առողջ ապրելակերպի մեծ սիրահար եմ, մի քանի մարզաձեւով եմ զբաղվում, հետեւում սննդակարգիս, ու քանզի նաեւ սայլակով չեմ, սեռական անկարողության խնդիր չունեմ:

*Սեքսը կարեւոր է. Այն կյանքի շարժիչ ուժերից, թերեւս, գլխավորն է: Հայ հասարակությունում այն տաբու է՝ հասցված աբսուրդի: Ամոթ չէ խոսել դրա մասին, զբաղվել դրանով: Ամոթ է ընկնել հասարակության ճնշման թակարդը, զսպել պահանջմունքները՝ չգիտակցելով դրա հետեւանքները:

*Հակառակ սեռի հետ. Ինձ սիրահարվելու դեպքեր են լինում: Հետո, իմանալով պատահարի մասին, այդ էմոցիաներն ավելի են զարգանում: Մի քանի անգամ հուզվել են, նույնիսկ արտասվել: Բացասական ու անադեկվատ վերաբերմունք չի գրանցվել:

*Սեքսի հասանելիություն. Հասանելի է գրեթե ամեն ինչ: Բայց, օրինակ, չեմ կարող կնոջը գիրկս առնել ու կանգնած վիճակում սեքսով զբաղվել: Չնայած՝ դա ամենապահանջված դիրքերից էլ չէ: Հաճույք ստանում եմ դիմացինին հաճույք պարգեւելուց: Ինձնից շատ փոքրերի հետ (18-20տ.) սեքսով չեմ զբաղվում: Գեղեցիկ ոտնաթաթերով կանայք իմ թուլությունն են:

*Հաշմանդամություն ունեցող անձանց սեռական կյանքը Հայաստանում. Ցավոք, այն, որպես կանոն, բացակայում է: Սրա համար մեղքի բաժին ունեն բոլորը՝ թե՛ հենց հաշմանդամներն` իրենց կարծրատիպերով եւ բարդույթներով, թե՛ համապատասխան աջակցման կենտրոնների բացակայությունը, թե՛ հասարակությունը՝ հաշմանդամության վերաբերյալ թյուրընկալումներով: Հայաստանում նույնիսկ ֆիզիկապես եւ մտովի առողջ մարդկանց համար է բարդ սեռական կյանք ապահովել: Բոլորս գիտենք, թե ինչ աբսուրդներ են առկա: Մեկից ավելի տղամարդու հետ հարաբերված աղջիկը պոռնիկ է՝ անկախ դրդապատճառներից ու հանգամանքներից: Մինչ ամուսնությունը կուսազրկվելը զրոյացնում է ամուսնանալու շանսերը: Եթե որեւէ մեկը ցանկանում է ծանոթանալ միայն սեքսի համար, ապա նրան պետք է գրողի ծոցն ուղարկել եւ այլն: Ահա հասարակական այս պայմաններում հաշմանդամն իր խնդիրներին (ֆիզիկական սահմանափակումներ, անինքնավստահություն) ստիպված է գումարել վերը նշված ծաղկաբույլը: Այդպիսով, սեռական կյանք ունենալն էլ ավելի անհավանական է դառնում:  

*Լինել բացառությունների շարքից. Ունեմ բարձրագույն կրթություն, աշխատել եմ տարբեր ընկերություններում: Չեմ սիրում զոհի կարգավիճակը, երեւույթները դրամայի վերածելը: Տանել չեմ կարողանում խղճահարության արժանանալ ու կյանքից ծեծուջարդ կերած պատմություններ պատմել: Իհարկե, պատահարից հետո հոգեբանական ճնշվածություն էի զգում, բայց աշխատել ու շարունակում եմ աշխատել ինձ վրա: Արդյունքում ես ինձ հաշմանդամ չեմ համարում, չեմ էլ թաքցնում անդամահատված ձեռքերս: Առանց կաշկանդվելու մոտենում, ծանոթանում եմ ինձ դուր եկած աղջիկների հետ, երբեմն իրենք էլ են առաջին քայլն անում: Չեմ հաճախում հաշմանդամների համար կազմակերպվող ու նրանց միավորող միջոցառումներին. մի քանի անգամ ներկա գտնվելով՝ հասկացել եմ, որ այդ միջավայրն ինձ համար չէ:

*Ի՞նչ է ինձ պետք սեքսում. Կարեւոր է, երբ աղջիկն ինձ հետ է իմ գրավչության շնորհիվ, այլ ոչ, որ ուղղակի չկարողացավ մերժել:  

*Խորհուրդ հաշմանդամություն ունեցողներին. Հորդորում եմ դուրս գալ հարմարավետության գոտուց, ծանոթանալ նոր մարդկանց ու հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, հնարավորության դեպքում սեքսով զբաղվել վերջիններիս հետ: 

Ինքնավստահությունը նման է մկանային համակարգի, այն պետք է անընդհատ մարզել: 

*Խորհուրդ հաշմանդամություն չունեցողներին. Հասարակությունն արջի ծառայություն է մատուցում հաշմանդամներին անխտիր բոլոր երկրներում: Մարդիկ օգնում, կարեկցում, մեծ վերապահումներով են վերաբերվում հաշմանդամներին, անում են ամեն ինչ նրանց փոխարեն՝ գումար վաստակելուց, հագուստ փոխելուց, մինչեւ անընդհատ ժպիտով խոսելը: Այս ամենով նրանց առօրյա խնդիրները լուծվում են, բայց անձի հաշմանդամության զգացողությունը կրկնապատկվում է: Հաշմանդամներին պետք է վերաբերվել բոլորին հավասար, որպեսզի նրանք էլ իրենց զգան բոլորին հավասար: Հենց դա է տարբերություն չդնելու իմաստն ու նպատակը: 

Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միաժամանակյա անդամ լինելու անհնարինությունը, ինչը կարևոր է․ Պեսկով Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի․ Պեսկով Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԹաց ձյուն, ժամանակ առ ժամանակ անձրև. եղանակն այս օրերին Այսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Արցախյան պшտերազմից տարիներ անց տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը․ մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով․ Գարեգին Բ «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնքՀայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Ապրիլի 5-ի հորոսկոպը. Այծեղջյուրներին՝ հանգիստ, Կշեռքներին՝ կասկածներ Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ և ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն ու արժանապատիվ զարգացում․ Վահագն Խաչատուրյան Ամերիկացի օդաչուների փրկարարական առաքելությունը ձախողվել է․ երկու ուղղաթիռ է խփվել․ կենտրոնական հրամանատարության խոսնակ Իսպանական Լա Լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկոյին» Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն ՎարդանյանԹրամփն արգելել է ԱՄՆ դիրքերին Իրանի հրթիռային հարվшծների լուսանկարների հրապարակումը Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԿյանքից հեռացել է Զորի Բալայանը «Սաութհեմփթոնը» հաղթեց «Արսենալին» և դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ Օտարերկրացի կինը պնդում է՝ ամուսնու հարազատները փորձել են դանшկով վնաuել իրենց Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Պորտ Վեյլին» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ Հարության Ճրագալույցի պատարագը․ կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներ ԱՄՆ-ն իրականացրել է իր պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական օպերացիաներից մեկը․ Թրամփը հայտնել է՝ Իրանում խnցված F-15 կnրծանիչի անձնակազմի երկրորդ անդամի փրկվելու մասին Աստղագուշակ 2026 թվականի ապրիլի 6-12 շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սա Իսրայելի պատերազմն է, եւ դրա հետեւանքներն անդրադարձել են ողջ աշխարհի վրա. Ղալիբաֆ Իրանը հրթիռներով հարվածել է կենտրոնական Իսրայելին (տեսանյութ) Եմենի հութիները հայտնել են, որ հրթիռակոծել են Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայանը եւ ռազմական օբյեկտներ Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ ՀՀ նախագահի ուղերձը Իրանի ԱԳ նախարարը նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարին միջուկային օբյեկտների դեմ նոր գրոհների մասին Ակտիվիստները մեղադրել են իսրայելական ոստիկանությանը, որը խանգարել է ցուցարարներին թաքնվել հութիների հարվածից Թուրքիան պատրաստակամություն է հայտնել ընդունել Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլը ՀՊԼ. Վանը արտագնա խաղում առավելության հասավ Արարատի նկատմամբ Լիբանանում զոհվածների թիվը գերազանցել է 1 400-ը. քանի՞ զոհ ունեն հակամարտության կողմերը Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է Շնամարտի տեսանյութից հետո ոստիկանները 3 անձի են ձերբակալել ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երկրի սահմաններից դուրս կյանքի որոնումը մնում է NASA-ի հիմնարար խնդիրներից մեկը. Ջարեդ Այզեքման Ռոնալդուն գրեթե հասել է կարիերայի 1000 գոլին Ղրիմում կործանվել է ռուսական ռազմական ինքնաթիռ․ զոհվել է 29 մարդ Ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 5-ից 9-ը Մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող աշխատողները կկարողանան օգտվել «ծնողական ժամ»-ից «Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևԱպրիլի 8-ին և 9-ին ջուր չի լինելու Իրանական ցեղերը խփել են երկու «Black Hawk» ուղղաթիռ, որոնք փնտրում էին ամերիկացի օդաչուին. ԻՀՊԿ Պենտագոնը հրապարակել է Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված զինծառայողների թիվը «Միշտ չէ, որ ետ նայելը ներկայից փախուստ է». Արաքսյա Մելիքյան «Ռեալը» պարտվեց «Մալյորկային» (տեսանյութ) Նալբանդյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ hրդեhի բռնկմամբ․ տnւժածներ չկան «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագին