Yerevan, 05.April.2026,
00
:
00
BREAKING


«Առաջին սեքսը 16-ում էր... շատ էի լարվել». Սեքս եւ հաշմանդամություն | իրական պատմություն

Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչպիսին է հաշմանդամություն ունեցողների սեքսուալ կյանքը, ինչպիսին են նրանց հույզերը, ինչ խնդիրների են առնչվում, ինչ կուզեին ասել իրենց աշխարհից ու իրենց մասին: Հոգեկան խնդիր ունեցող անձանց դեպքում դեղորայքով իջեցվում է լիբիդոն՝ քնեցնելով սեռական ցանկությունները: Ֆիզիկական խնդրով մարդկանց դեպքում, բնականաբար, դրա անհրաժեշտությունը չկա: Չնայած… չգիտեմ: Իմ խառնափնթոր հույզերն ինձ պահեմ ու ներկայացնեմ հաշմանդամություն ունեցող իրական մեկի հետաքրքիր հույզերը: Խոստովանում եմ, որ միաժամանակ ապշած ու հիացած եմ՝ նման ուժեղ անձի հետ հարցազրույց մշակելով: Լիակատար առողջ բազմաթիվ տղամարդիկ այսքան ամուր ինքնագնահատական չեն կարողանում պահպանել: 

*Իմ մասին. 24 տարեկան եմ: Ամուսնացած չեմ: 12 տարեկանում դժբախտ պատահարի արդյունքում կորցրել եմ վերին վերջույթներս: Առաջին սեքսը 16-ում էր: Շատ էի լարվել, ու, բնականաբար, դա շատ խանգարեց. չկարողացա բավարարվել, էլ չասեմ բավարարելու մասին: Նա մարմնավաճառ էր՝ մի քիչ թմբլիկ, շիկահեր... Հյուրանոցում էինք: Ես ու ընկերս փող էինք հավաքել հատուկ այդ օրվա համար: Չնայած, որ չստացվեց, այդ օրը չեմ մոռանա, այնպես, ինչպես մոռանալ չի լինում առաջին համբույրը կամ սերը...

*Մարմնավաճառների հետ. 
Վերջին անգամ մոտ 3 տարի առաջ եմ օգտվել մարմնավաճառի ծառայությունից: Ռուս էր ու շատ կրքոտ: Կյանքիս ամենահաճելի սեքսը հենց նրա հետ էր: Շատ բնական էր պահում իրեն, զգում էի, որ իրոք վայելում է՝ ի տարբերություն մեր մարմնավաճառների: Վերջիններիս համար դու հերթական բեռն ես, ումից պետք է արագ ազատվել. մի 2 անգամ անբնական բարձր տնքալ, արագ գրգռել ու գործը հասցնել ավարտին: Բացի այդ, Հայաստանում մարմնավաճառների մեծ մասը փնթի է, ու վարակների վտանգ կա: Մարմնավաճառները միշտ էլ կարեկցանքով են վերաբերվել, օգնել են հանվել-հագնվել եւ այլն... Շատ անգամ հետաքրքրվել են, հարցեր տվել պատահարի ու դժվարությունների մասին: Շատ չեմ շփվել, բայց որքան զգացել եմ, չար ու վատ մարդիկ քիչ կան մեջները:

*Ես այլմոլորակային չեմ. Սեռական կյանք վարում եմ ավելի շատ հաշմանդամություն չունեցողների հետ: Հաշմանդամները հաճախ վախենում են անգամ տնից դուրս գալ, էլ ուր մնաց՝ սեռական զուգընկեր փնտրեն կամ հավատան, որ կարող են ունենալ: Մեծ հաճույքով կծանոթանայի եւ հնարավորության դեպքում սեքսով կզբաղվեի հաշմանդամի հետ, ով բարդույթներ չունի: Հաշմանդամություն ունեցող անձն այլմոլորակային չէ: Կամայական առողջ մարդ ամեն պահի կարող է հաշմանդամ դառնալ, ու պարտադիր չէ՝ նրա սեռական ֆունկցիաները փոխվեն դեպի վատը: Մյուս կողմից, օրինակ, սայլակի դեպքում շատերը նստակյացության պատճառով սեռական թուլություն ունեն, բացի նրանցից, ովքեր որեւէ սպորտի մեջ են ներգրավված: Անձամբ ես առողջ ապրելակերպի մեծ սիրահար եմ, մի քանի մարզաձեւով եմ զբաղվում, հետեւում սննդակարգիս, ու քանզի նաեւ սայլակով չեմ, սեռական անկարողության խնդիր չունեմ:

*Սեքսը կարեւոր է. Այն կյանքի շարժիչ ուժերից, թերեւս, գլխավորն է: Հայ հասարակությունում այն տաբու է՝ հասցված աբսուրդի: Ամոթ չէ խոսել դրա մասին, զբաղվել դրանով: Ամոթ է ընկնել հասարակության ճնշման թակարդը, զսպել պահանջմունքները՝ չգիտակցելով դրա հետեւանքները:

*Հակառակ սեռի հետ. Ինձ սիրահարվելու դեպքեր են լինում: Հետո, իմանալով պատահարի մասին, այդ էմոցիաներն ավելի են զարգանում: Մի քանի անգամ հուզվել են, նույնիսկ արտասվել: Բացասական ու անադեկվատ վերաբերմունք չի գրանցվել:

*Սեքսի հասանելիություն. Հասանելի է գրեթե ամեն ինչ: Բայց, օրինակ, չեմ կարող կնոջը գիրկս առնել ու կանգնած վիճակում սեքսով զբաղվել: Չնայած՝ դա ամենապահանջված դիրքերից էլ չէ: Հաճույք ստանում եմ դիմացինին հաճույք պարգեւելուց: Ինձնից շատ փոքրերի հետ (18-20տ.) սեքսով չեմ զբաղվում: Գեղեցիկ ոտնաթաթերով կանայք իմ թուլությունն են:

*Հաշմանդամություն ունեցող անձանց սեռական կյանքը Հայաստանում. Ցավոք, այն, որպես կանոն, բացակայում է: Սրա համար մեղքի բաժին ունեն բոլորը՝ թե՛ հենց հաշմանդամներն` իրենց կարծրատիպերով եւ բարդույթներով, թե՛ համապատասխան աջակցման կենտրոնների բացակայությունը, թե՛ հասարակությունը՝ հաշմանդամության վերաբերյալ թյուրընկալումներով: Հայաստանում նույնիսկ ֆիզիկապես եւ մտովի առողջ մարդկանց համար է բարդ սեռական կյանք ապահովել: Բոլորս գիտենք, թե ինչ աբսուրդներ են առկա: Մեկից ավելի տղամարդու հետ հարաբերված աղջիկը պոռնիկ է՝ անկախ դրդապատճառներից ու հանգամանքներից: Մինչ ամուսնությունը կուսազրկվելը զրոյացնում է ամուսնանալու շանսերը: Եթե որեւէ մեկը ցանկանում է ծանոթանալ միայն սեքսի համար, ապա նրան պետք է գրողի ծոցն ուղարկել եւ այլն: Ահա հասարակական այս պայմաններում հաշմանդամն իր խնդիրներին (ֆիզիկական սահմանափակումներ, անինքնավստահություն) ստիպված է գումարել վերը նշված ծաղկաբույլը: Այդպիսով, սեռական կյանք ունենալն էլ ավելի անհավանական է դառնում:  

*Լինել բացառությունների շարքից. Ունեմ բարձրագույն կրթություն, աշխատել եմ տարբեր ընկերություններում: Չեմ սիրում զոհի կարգավիճակը, երեւույթները դրամայի վերածելը: Տանել չեմ կարողանում խղճահարության արժանանալ ու կյանքից ծեծուջարդ կերած պատմություններ պատմել: Իհարկե, պատահարից հետո հոգեբանական ճնշվածություն էի զգում, բայց աշխատել ու շարունակում եմ աշխատել ինձ վրա: Արդյունքում ես ինձ հաշմանդամ չեմ համարում, չեմ էլ թաքցնում անդամահատված ձեռքերս: Առանց կաշկանդվելու մոտենում, ծանոթանում եմ ինձ դուր եկած աղջիկների հետ, երբեմն իրենք էլ են առաջին քայլն անում: Չեմ հաճախում հաշմանդամների համար կազմակերպվող ու նրանց միավորող միջոցառումներին. մի քանի անգամ ներկա գտնվելով՝ հասկացել եմ, որ այդ միջավայրն ինձ համար չէ:

*Ի՞նչ է ինձ պետք սեքսում. Կարեւոր է, երբ աղջիկն ինձ հետ է իմ գրավչության շնորհիվ, այլ ոչ, որ ուղղակի չկարողացավ մերժել:  

*Խորհուրդ հաշմանդամություն ունեցողներին. Հորդորում եմ դուրս գալ հարմարավետության գոտուց, ծանոթանալ նոր մարդկանց ու հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, հնարավորության դեպքում սեքսով զբաղվել վերջիններիս հետ: 

Ինքնավստահությունը նման է մկանային համակարգի, այն պետք է անընդհատ մարզել: 

*Խորհուրդ հաշմանդամություն չունեցողներին. Հասարակությունն արջի ծառայություն է մատուցում հաշմանդամներին անխտիր բոլոր երկրներում: Մարդիկ օգնում, կարեկցում, մեծ վերապահումներով են վերաբերվում հաշմանդամներին, անում են ամեն ինչ նրանց փոխարեն՝ գումար վաստակելուց, հագուստ փոխելուց, մինչեւ անընդհատ ժպիտով խոսելը: Այս ամենով նրանց առօրյա խնդիրները լուծվում են, բայց անձի հաշմանդամության զգացողությունը կրկնապատկվում է: Հաշմանդամներին պետք է վերաբերվել բոլորին հավասար, որպեսզի նրանք էլ իրենց զգան բոլորին հավասար: Հենց դա է տարբերություն չդնելու իմաստն ու նպատակը: 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome