38-ամյա Լեւան Կոբիաշվիլին` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
ՍՊՈՐՏՎրաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Լեւան Կոբիաշվիլին ընտրվել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հաղորդում է կազմակերպությանկայքը:
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահական ընտրություններում 38-ամյա Կոբիաշվիլին հավաքել է 18 ձայն՝ 3 քվեով գերազանցելով Ռեւազ Արվելաձեին:
Նախկին ֆուտբոլիստը կարիերան ավարտել էր 2014-ին: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյում», «Ռուստավիում», Վլադիկավկազի «Ալանիայում», գերմանական «Ֆրայբուրգում», «Շալկեում» եւ «Հերտայում»: Վրաստանի հավաքականի կազմում Կոբիաշվիլին 1996–2011-ն անցկացրել է 100 խաղ՝ խփելով 12 գոլ:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



