Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցներն աշխարհի առաջնությունում
ՍՊՈՐՏՔաթարի մայրաքաղաք Դոհայում կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները:
Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներն էլ կսկսեն պայքարը 1/16-րդ փուլից: Ռինգ դուրս կգան 56 կգ քաշային կարգի, 2015 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, իսկ հոկտեմբերի 7-ին մրցելույթները կսկսի 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը:
Արամ Ավագյանը կմրցի Բելառուսը ներկայացնող Ասանաու Դմիտրիի հետ, իսկ Բաչկովը` կորեացի Լիմ Հյունչուլի հետ: Կորյուն Սողոմոնյանի մրցակիցը կլինի Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Կիամա Չարլզը:
Աշխարհի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների քաշային կարգերում խաղարկվում են 2 օլիմպիական ուղեգրեր 52 կգ քաշային կարգում, և 3-ական ուղեգրեր կվիճարկեն 56 և 64 կգ քաշային մարզիկները: