Հայաստանի հավաքականը ժամանել է Էստոնիա
ՍՊՈՐՏՀայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ժամանել է Էստոնիա:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Էստոնիայում հոկտեմբերի 8-13-ը կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2016 թ. առաջնության 12-րդ խմբի ընտրական մրցաշարը: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին կմրցի Չեխիայի, հոկտեմբերի 10-ին՝ Սերբիայի և հոկտեմբերի 13-ին՝ Էստոնիայի հավաքականների հետ: Հայաստանցի մարզիկները հանգրվանել են Տալլինի «Պիրիտա Սպա» հյուրանոցում: Մարկ Լևլևրի գլխավորությամբ Էստոնիա են մեկնել հետևյալ 18 ֆուտբոլիստները՝
Դարպասապահներ.
Սուրեն Ալոյան, «Բանանց»,
Մարկ Գրիգորյան, «Դոնաֆելդ» (Ավստրիա),
Պաշտպաններ.
Հակոբ Համբարձումյան, «Բանանց»,
Աղավարդ Պետրոսյան, «Բանանց»,
Հակոբ Հակոբյան, «Բանանց»,
Արմեն Միքայելյան, «Փյունիկ»,
Մհեր Սաֆարյան, «Շիրակ»,
Գրիգոր Էմեքսուզյան, «Ստրոգինո» (Ռուսաստան),
Կիսապաշտպաններ.
Ստեփան Հարությունյան, «Բանանց»,
Հովհաննես Իլանգյոզյան, «Բանանց»,
Էմիլ Եղիազարյան, «Բանանց»,
Արթուր Նադիրյան, «Փյունիկ»,
Արամ Կարապետյան, «Փյունիկ»,
Վարդան Սաֆարյան, «Միկա»,
Դավիթ Մարտիրոսյան, «Տեպլիցե» (Չեխիա),
Գոռ Աղբալյան, «Հերենվեն» (Հոլանդիա,)
Հարձակվողներ.
Էդգար Մովսիսյան, «Բանանց»,
Հայկ Գալստյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա):