Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մենք աշխատանքը չենք բերում անձնական հարաբերություններ. Կարո Նաղդալյանը՝ սիրելիի հետ «Տիկնիկների տունը» մոնոներկայացման մասին

ՖՈՏՈ

 Life.panorama.am-ը գրում է.

Երեկ Հայաստանի թատերական գործիչների միությունում կայացավ երիտասարդ դերասանուհի Քրիստինա Կարապետյանի մոնոներկայացումը, որը բեմադրված էր Հենրիկ Իբսենի «Տիկնիկների տունը» պիեսի հիման վրա։ Ներկայացման բեմադրող ռեժիսորը Կարո Նաղդալյանն է, ով, ի դեպ, Քրիստինայի սիրելին է:

Ներկայացման ստեղծման ճանապարհի մասին ռեժիսորը պատմել է Life.panorama.am-ին՝ հայտնելով, որ հետաքրքիր զուգադիպությամբ «Տիկնիկների տունը» ստեղծագործությունը թե ինքը, թե Քրիստինան իրարից անկախ դեռ տարիներ առաջ են ցանկացել իրականացնել.

«Այս ներկայացումն իրականություն դարձնելու մտահղացումն ունեի դեռ վեց տարի առաջ, երբ նոր էի ընդունվում ինստիտուտ: Այն ժամանակ բավականին խորը հետաքրքրվել եմ թե այս, թե Հենրիկ Իբսենի այլ ստեղծագործություններով: Ավելի ուշ, երբ ծանոթացա Քրիստինայի հետ, իմացա, որ ինքն էլ ներքին ցանկություն է ունեցել այս կերպարը խաղալ: Հենց համատեղ զրույցներն էլ նոր միտք ծնեցին այն մոնոներկայացմամբ բեմադրելու»,- պատմեց Կարո Նաղդալյանն ու շարունկեց.

«Երկար ժամանակ աշխատեցինք, ամեն ինչին վերաբերվել ենք բծախնդրորեն, որպեսզի մեր պատկերացումներն իրականություն դառնան: Փորձերի ժամանակ մտածեցինք, որ Քրիստինան «Տիկնիկների տունը» մոնոներկայացումը որպես դիպլոմային աշխատանք էլ կներկայացնի: Ի դեպ՝ այս աշխատանքն իրականացնելու հարցում մեծ ներդրում է ունեցել նաեւ պարուսույց Մանե Հայրապետյանը»:

Հետաքրքրվելով, թե անձնական հարաբերությունները խանգարե՞լ, թե օգնել են զույգին՝ այս աշխատանքն իրականացնելիս, պատասխանեց.

«Սա արդեն երկրորդ աշխատանքն է, որ միասին ենք իրականացնում: Որպես բեմադրիչ՝ ինձ համար, երբ սկսվում է աշխատանքը, մի կողմ են մղվում անձնական, ընկերական հարաբերությունները եւ առաջին տեղում լինում է աշխատանքը: Եթե չպահպանվի այս սահմանը, ապա մեկը մյուսին կխառնվի եւ հաստատ լավ արդյունքի չի բերի: Նույն կերպ եւ մեր անձնական կյանքում է, մենք աշխատանքը չենք բերում մեր հարաբերություններ, գործը երբեք չի խառնվում անձնականին: Կարեւոր է գտնել այդ բալանսը, որ մեկի պատճառով, մյուս կողմը չտուժի»:

Որպես ռեժիսոր՝ Կարո Նաղդալյանը խոսեց դերասանուհի Քրիստինա Կարապետյանի մասին եւ ամփոփեց նաեւ պրեմիերայի արդյունքները.

«Մի այսպիսի արտահայտություն կա՝ «Եթե Համլետ չունես, ապա չես կարող այն բեմադրել», այսինքն՝ ռեժիսորի համար շատ կարեւոր է համապատասխան դերասան ունենալը: Ես արդեն ծանոթ էի Քրիստինային, գիտեի նրա հմտությունները, կարողությունները, գիտելիքները, եւ հասկացա, որ նա կարող է: Ինձ դուր է գալիս նրա պատկերացումներն այս պիեսի ու Նորայի կերպարի հետ կապված: Պրեմիերայից հետո էլ, ինչ խոսք, ես ունեի իմ դիտողությունները, որի մասին միայն ես ու նա իմացանք, բայց այն, որ Քրիստինային հաջողվեց հուզել ու ուրախացնել հանդիսատեսին, փաստեցին ծափերն ու վերջում մարդկանց թաց աչքերը: Ի վերջո, դերասանի կատարած աշխատանքի արդյունքը կայանում է նրանում, որ անհրաժեշտ պահին կարողանա հուզել եւ ուրախացնել»,- նկատեց նա:

Հավելենք նաեւ, որ «Տիկնիկների տունը» մոնոներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» միջազգային փառատոնի շրջանակներում, իսկ մինչ այդ Կարո Նաղդալյանը եւ Քրիստինա Կարապետյանն իրենց ընկերների հետ միասին, կաշխատեն նոր ներկայացման վրա, որը նվիրված է Եղեռնի զոհերի հիշատակին: Այն ուսուցողական բնույթ է կրում ու նախատեսված է հիմնականում դպրոցականների համար:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան Աբրահամյան