Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է 10 խաղով
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահապան կոմիտեի նիստում ոչ սպորտային պահվածքի համար 10 խաղով որակազրկվեց Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Բարձրագույն խմբի 9-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղն ավարտվել էր 2-2 հաշվով: ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշմամբ, բացի Խաշմանյանի որակարզկումից , «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 250 000 դրամով:
Խաշմանյանը «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղի ժամանակ վիճաբանել էր «Գանձասար-Կապան»-ի տեխնիկական տնօրեն Սամվել Պետրոսյանի հետ:
Բարձրագույն խմբի առաջատարը 9 տուրերից հետո Երևանի «Ալաշկերտ»-ն է: Թիմն ունի 18 միավոր: Մեկ միավորով են հետ մնում «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ը:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



