Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նարեկացին և Ալֆրեդ Շնիտկեն. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նարեկաբուժությունը վաղուց է հայտնի մեր ժողովրդին, հայտնի է նրան իր պատմության ողջ ընթացքում: Իսկ վերջին շրջանում խոսքով բուժվելու պրակտիկան վերստին մտնում է շրջանառության մեջ ու կրկին ընկալելի դառնում մարդկանց:

Իսկ Նարեկացու` աշխարհի ամենամեծ սրբերից մեկի ամենամեծ մեղքերի խոստովանությունը մաքրում է մադու հոգին ու բուժում նրա մարմինը: Սա արդեն հայտնի է: Բայց հայտնի է և, որ տեղի է ունենում մաքուրի, աստվածայինի երկրպագության ծես, երբ կարդում ես Մեծ Մեղավորի մատյանը ու ընկղմվում մեղքի խոստովանության խորխորատների մեջ: Մեղավոր հոգու խռովքը քեզ մոտեցնում է Արարչին ու դառնում համադարման ոչ միայն հոգու և մարմնի, այլև ծնունդ է տալիս նոր խոսքի ու նոր ստեղծագործության: Միայն թե հողը լինի, ու պարարտ լինի այն, պատրաստ` ծլարձակումի:

Ահա մի պատմություն, թե ինչպես է նարեկացիական խոստովանությունն ամոքել կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեին և ծնունդ տվել մեր ժամանակներում ստեղծված մի մեծագույն գործի` նրա «Կոնցերտ երգչախմբի համար» մեծածավալ ստեղծագործությանը:

Իսկ այդ մասին պատմում է մեր մաեստրոն` Տիգրան Մանսուրյանը: Եվ դեպքը տեղի է ունեցել նրա «ձեռամբ»:

Մաեստրոն մտերիմն էր Շնիտկեի: Իսկ վերջինս թե ինչպիսի մեծության կոմպոզիտոր է, ասենք միայն, որ նրա ստեղծագործություններն ուսումնասիրելու նպատակով Գերմանիայում հատուկ հիմնվել է առանձին ինստիտուտ: Նա համաշխարհային երաժշտարվեստում ամենահայտնի անուններից է, որի գործերն ասօր հնչում են ամենուրեք, կատարվում են աշխարհի ամենատարբեր երկրներում:

Ինչպես ասացինք, մեր մաեստրոն մտերմ էր նրան: Նրանց ընկերությունը և՛ մարդկային–մտերմական էր, և՛ ընկերություն էր ստեղծագործական հարցերի շուրջ: Մշտապես, Մոսկվա գնալիս, այցելում էր Շնիտկեին: Զրուցում էին ամենատարբեր բաներից, քննարկում ամանատարբեր հարցեր, նաև իրենց վերջին ստեղծագործություններն էին միմյանց ներկայացնում ու ստանում ընկերոջ կարծիքը:

Այս անգամ, երբ մաեստրոն Մոսկվա գնաց, իր հետ վերցրել էր Նարեկացու «Մատյան ողբերգության»–ի ռուսերեն թարգմանության երկուական օրինակ: Մեկը նախապես նվիրեց իր վաղեմի բարեկամ Նատալյա Գուտմանին: Մյուսը պայուսակի մեջ էր:

Գնաց Շնիտկեին այցելության: Նրան գտավ ահավոր տրամադրության մեջ. այդ օրերին մոսկովյան թերթերից մեկը կոմպոզիտորի վերաբերյալ մի հրապարակում էր արել, որն անասելի ցավ էր պատճառել նրան:

Երկար զրուցեցին: Շնիտկեի ընկճվածությունը չէր անցնում: Տիգրան Մանսուրյանը երբ ուզում էր դուրս գալ, հիշեց, որ պայուսակի մեջ Նարեկացու գիրքն է: Մտածեց, որ հենց սա կարող է լինել այն դարմանը, որն ընկերոջը կօգնի ու դուրս կբերի այդ վիճակից: Մեկնեց նրան գիրքն ու առաջարկեց այն կարդալ:

Շնիտկեի համար ասենք, որ նա խորը հավատացյալ անձնավորություն էր: Իսկ կյանքի վերջին տարիներին ուներ իր խոստովանահորը, որի հետ անընդհատ կապի մեջ էր ու սեփական մեղքերի խոստովանությամբ էր գտնում հոգեկան հանգստությունը:

Տիգրան Մանսուրյանը վերադարձավ Երևան: Անցել էր մի որոշ ժամանակ, Մոսկվայից զանգ հնչեց. Շնիտկեն էր:

– Գիտե՞ս,– ասաց,– երգչախմբի համար գործ եմ գրել Նարեկացու մատյանի հիման վրա:

Նախկին ընկճվածության նշույլն իսկ չկար. ձայնն առույգ էր, տրամադրությունը` բարձր: Մանսուրյանը հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել:

…1988 թվականին էր արդեն. ԱլՖրեդ Շնիտկեի այս գործն արժանացավ Լենինյան պետական մրցանակի: Երբ այդ մասին ծանուցեցին կոմպոզիտորին, նա դիմում գրեց հանձնաժողովին ու հարժարվեց մրցանակից: Պատճառն այսպես ձևակերպեց. չեմ կարող մրցանակ ստանալ մի ձեռքից, ով ժխտում է Աստծո գոյությունը, երբ տվյալ տեղծագործությունը գրվել է մի բանաստեղծի հետ, ով ամբողջությամբ Աստծո հետ է:

Վերջում ասենք, որ Ալֆրեդ Շնիտկեի վրա հատկապես հզոր ազդեցություն էր թողել մատյանի երրորդ գլուխը: Նրա ստեղծագործական երկունքին նպաստել էր հատկապես տվյալ խոսքերի էներգետիկ ուժը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդինՀայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքԲժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակներըԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների