Կլոպը համաձայնել է գլխավորել «Լիվերպուլը»
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համաձայնություն է ձեռք բերել «Լիվերպուլի» ղեկավարության հետ:
«Sky Sports»-ը հաղորդում է, որ 48-ամյա մասնագետն այսօր ժամանելու է Լիվերպուլ և պայմանագիր է կնքելու: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կլոպը 3-ամյա պայմանագիր է կնքելու և ստանալու է ավելի բարձր աշխատավարձ, քան «Բորուսսիայում» էր ստանում (այնտեղ նա ստանում էր տարեկան 5 մլն եվրո):
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» ղեկավարությունն անցյալ շաբաթ աշխատանքից ազատել է Բրենդան Ռոջերսին, իսկ Կլոպը «Բորուսսիայի» հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն, Գերմանիայի սուպերգավաթակիր, Գերմանիայի գավաթակիր և մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



