Պուտինը Մեյին հավաստել Է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու պատրաստակամությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորը ցավակցություն Է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչական գործողության ողբերգական հետեւանքների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վճռականորեն դատապարտում ենք այդ ցինիկ, անմարդկային հանցագործությունը: Ակնկալում ենք, որ դրա պատվիրատուները չեն խուսափի արժանի պատժից»,-ընդգծել Է Պուտինը հեռագրում:
Պետության ղեկավարը «հավաստել Է բրիտանացի գործընկերների հետ հակաահաբեկչական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը ինչպես երկկողմ հիման վրա, այնպես Էլ միջազգային ջանքերի շրջանակներում»: Պուտինը կարեկցանքի եւ զորակցության խոսքեր Է փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում Է մաղթել բոլոր տուժածներին:
Ըստ վերջին տվյալների՝ Մանչեսթրում կատարված հարձակման հետեւանքով զոհվել Է 22 մարդ, վիրավորվել Է 59 հոգի: Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:
Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



