Պուտինը Մեյին հավաստել Է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու պատրաստակամությունը
INTERNATIONAL NEWS ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորը ցավակցություն Է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչական գործողության ողբերգական հետեւանքների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վճռականորեն դատապարտում ենք այդ ցինիկ, անմարդկային հանցագործությունը: Ակնկալում ենք, որ դրա պատվիրատուները չեն խուսափի արժանի պատժից»,-ընդգծել Է Պուտինը հեռագրում:
Պետության ղեկավարը «հավաստել Է բրիտանացի գործընկերների հետ հակաահաբեկչական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը ինչպես երկկողմ հիման վրա, այնպես Էլ միջազգային ջանքերի շրջանակներում»: Պուտինը կարեկցանքի եւ զորակցության խոսքեր Է փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում Է մաղթել բոլոր տուժածներին:
Ըստ վերջին տվյալների՝ Մանչեսթրում կատարված հարձակման հետեւանքով զոհվել Է 22 մարդ, վիրավորվել Է 59 հոգի: Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:
Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



