Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրավունք չուներ հեգնական տոնով խոսել. ակտիվիստը` ՀՀԿ պատգամավորի մասին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գյումրեցի ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն անցած քառօրայի ընթացքում հայտարարությունների ժամին անդրադարձավ «Չե´ք անցկացնի» նախաձեռնության կողմից Գյումրիում անցկացրած հանրահավաքին:

Նա հեգնեց, թե ընդդիմադիրները փորձել են Գյումրիում հանրահավաք կազմակերպել 2 քաղաքական լիդերով, 50 կողմնակից բերել էին Երևանից, իսկ մի 30 կողմնակից էլ հավաքվել էին նաև Գյումրիում:

«Գյումրեցիները մտքի գոհարներ լսելու փոխարեն տեսան մարդկանց, ովքեր փորձում էին իշխանություններին վատաբանելով և կիսահայհոյախառն խոսք ասելով հեղինակություն ձեռք բերել»,- ասել էր պատգամավորը:

Հետաքրքական է, որ հայտարարությունը որևէ կերպ չլուսաբանվեց մամուլում և մնաց անպատասխան: Past.am-ը զրուցեց «Չե´ք անցկացնի» նախաձեռնության խորհրդի անդամ Հրայր Մանուկյանի հետ և խնդրեց մեկնաբանել պատգամավորի ելույթը: Նախ՝ Հրայր Մանուկյանը շեշտեց, որ հանրահավաքը եղել է խաղաղ, իրազեկվել է նախապես, ապա տեսակետ հայտնեց, որ պատգամավորի իրավասության մեջ չի մտնում գնահատական տալ քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրավաքին, այն էլ նման հեգնական տոնով:

«Սուքիաս Ավետիսյանն այնքան փոքր մարդ է, որ անգամ չպետք է ժամանակ ծախսել նրա ասածներին անդրադառնալուն: Նա ընդամենը իշխանությանը ծառայող հլու կամակատար է»,- ասաց Մանուկյանը: Հիշեցնենք, որ Սուքիաս Ավետիսյանի դժգոհության պատճառն այն է, որ հանրահավաքի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, դիմելով գյումրեցիներին, հարցրել էր, թե որտեղ է ձեր պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ապա տեսակետ հայտնել, թե երևի թատրոնում է:

Պատասխանելով մեր հարցին, թե ինչու Գյումրիում հնչեց հենց Ավետիսյանի անունը, այլ ոչ թե այլ գյումրեցի պատգամավորի, Հրայր Մանուկյանն ասաց, որ մարդիկ կան, որ իրենց պահում են այնպես, որպեսզի իշխանություններն իրենցից գոհ լինեն, իսկ Ավետիսյանը հենց այդպիսին է: Ըստ Մանուկյանի` ամբիոնից նրա հայտարարություն անելը միայն հուշում է այն մասին, որ մարդը խնդիր ունի ցույց տալ իր հավատարմությունը իշխանություններին, ուրիշ ոչինչ:

Հրայր Մանուկյանը նշեց նաև, որ Ավետիսյանի հայտարարության մեջ կա նաև սպառնալիք՝ ուղղված Արամ Մանուկյանին: Հիշեցնենք, որ Սուքիաս Ավետիսյանն ասել էր, որ եթե չլինեին ոստիկանները, վերջինս հազիվ թե հանգիստ Գյումրիից դուրս գար այն բանից հետո, երբ հանրահավաքին շահարկել էր իր անունը: «Չե´ք անցկացնի» նախաձեռնության անդամը տեսակետ հայտնեց, որ նման սպառնալիքներով ՀՀԿ-ական պատգամավորը փորձում է առիթներ ման գալ և ամեն կերպ ցույց տալ Սերժ Սարգսյանին իր հնազանդությունը:

Լիլիթ Լալայան

Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»